Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)

Էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) տարածված հիվանդություն է: ԱՄՆ-ում Էրեկտիլ դիսֆունկցիայով տառապում է շուրջ 30 միլիոն տղամարդ: Շատ կարեւոր է անդրադառնալ հատկապես սրտանոթային հիվանդություններին, որոնք ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա:

Թույլ և պինդ առնանդամ

Թույլ և պինդ առնանդամ

Կարծիք կա, որ 50 տարեկանից հետո աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա՝ շուրջ 40 տոկոս տղամարդկանց մոտ: Խոլեստերինի բարձր քանակը փոփոխության է ենթարկում անոթների ներքին շերտը, կարծրացնում եւ դժվարացնում է առնանդամի անոթների լայնացումը:

Այս իմաստով սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները միաժամանակ ռիսկի գործոններ են հանդիսանում էրեկտիլ դիսֆունկցիայի համար: Այդ գործոններն են` շաքարային դիաբետը,ծխախոտը,խոլեստերինի բարձր քանակը, ճարպերն ու նստակյաց ապրելակերպը: Ծխողների մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի կրկնապատկման հավանականությունը մեծ է` համեմատած չծխողների հետ: Զարկերակային հիպերտենզիան եւ հակահիպերտենզիվ դեղամիջոցները նույնպես ունեն մեծ ազդեցություն էրեկցիայի վրա: Հատկապես էրեկտիլ ֆունկցիայի վրա կարող են ազդել հակահիպերտենզիվ, հակադեպրեսանտ եւ հոգեմետ դեղերը: Խրոնիկական ալկոհոլի օգտագործումը բերում է նույնպես հորմոնային նյութափոխանակության փոփոխության եւ պոլինեյրոպաթիայի:

Էրեկտիլ դիսֆունկցիային պատճառները

Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները

Էրեկտիլ դիսֆունկցիայի ախտորոշման համար հիվանդին ուղղված հարցերը պետք է կենտրոնացնել նրա սեռական եւ սոցիալական հարաբերություններին, սրտանոթային եւ հորմոնալ ստատուսին, օգտագործած դեղորայքին, որի արդյունքում ստացված ինֆորմացիան օգնում է բժշկին գնահատել հիվանդի սեռական պրոբլեմներն ու երեւան հանել նրա պատճառները: Դժվարությունն այն է, որ այս հիվանդության եւ նրա ախտանիշների մասին հիվանդները շատ դեպքերում ամաչում են հայտնել: Նույնիսկ բժիշկները հազվադեպ են հարցնում հիվանդներին իրենց սեռական կյանքի մասին: Հետեւաբար, այս բացթողումից տուժում է հիվանդը, զարգանում է հիվանդությունը, եւ չեն կանխվում դրա բարդությունները: Մինչդեռ հիվանդություն առաջացնող գործոնի վերացումը կամ ուղղումը կարող է ունենալ բարերար ազդեցություն հիվանդության ելքի վրա: Հետեւաբար, տղամարդ հիվանդի պարագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սրտանոթային եւ էրեկտիլ դիսֆունկցիայի փոխազդեցության վրա՝ հիվանդության ախտորոշման եւ բուժման ճիշտ ընթացքի համար:

 


Էրեկտիլ դիսֆունկցիայի մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha