Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Գիրություն և անպտղություն

Գիրությունն ու տղամարդու անպտղությունը ( Obesity and male infertility)

Արդի ժամանակաշրջանում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության կապի միջև: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում` կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են` արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու ավելի հասարակ, էժան ու արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

Գիրություն ազդեցությունը անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility):

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, որոնք սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտ 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության էֆեկտիվության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների` 70 %-ի, գերերի` 60%, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Ճիշտ է, որ այս տարբերությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում առկա է:

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters):

Տղամարդու գիրությունը կարող է բացասական ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա…) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը…: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function):

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում: Արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism):

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի իջեցումը ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով, մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցիչ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էստրոնի (Estrone) ու էստրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս հանդիսանում են էստրոգեններ: Էստրոգենները ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էստրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի ինհիբիտորներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակը արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմը առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակը իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

Քնի ապնոէն (Sleep apnea) դա շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասական ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Իսկ այս երկու մեխանիզմների կոմբինացիան կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա:


“Գիրություն ու անպտղություն” թեմայով հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha