Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Ամորձու ոլորում

Ամորձու ոլորում (Testicular torsion)

Ամորձու ոլորումը իր առանցքի, այսինքն սերմնալարի շուրջ բերում է ամորձու արյան շրջանառության խանգարման, հանկարծակի ցավի և այտուցի:

Այն կարող է տեղի ունենալ տրավմայի, ֆիզիկական ակտիվության կամ քնի ժամանակ:

Ամորձու ոլորումը կարիք ունի հրատապ վիրահատական միջամտության: Վաղ ախտորոշման և վիրահատության դեպքում հնարավոր է ամորձու պահպանումը, իսկ վիրահատության ուշացումը առաջացնում է ամորձու նեկրոզ և ֆունկցիայի կորուստ: Տվյալ դեպքում հեռացվում է ախտահարված ամորձին:

Այս հիվանդությունը հանդիպում է հատկապես պատանի և երիտասարդ հասակում, բայց կարող է նաև պատահել որևե տարիքում: Մինչև 25 տարեկան տղաների 1/4000 մոտ հանդիպում է այս հիվանդությունը:

Ախտանշաններ:

  • Ամորձու հանկարծակի սուր ցավեր
  • Ամորձու տեղակայումը ավելի բարձր քան սովորական դիրքը
  • Ամորձու այտուց և պնդություն
  • Սրտխառնոց և փսխում
  • Որովայնային ցավեր

Ռիսկային գործոններ:

  • Տարիք: Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է 10-25 տարեկան հասակում
  • Նախկինում ամորձու ոլորման դեպք: Այս հիվանդությունը կարող է կրկնվել , հատկապես այն դեպքում երբ առաջին անգամ ոլորումը ուղղվել է առանց վիրահատական միջամտության և ամորձու ֆիքսման:
  • Կլիմա: Փոշտի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը (հատկապես ձմռան` տաքից սառը) կարող է պատճառ դառնալ ամորձու ոլորմանը:

Ախտորոշումը:

  • Մանրակրկիտ վերհուշ` հիվանդության սկզբի, ախտանշանների, հավանական պատճառի ևայլն…
  • Փոշտի օբյեկտիվ քննություն
  • Փոշտի սոնոգրաֆիա և անհրաժեշտության դեպքում նաև արյան անոթների հոսքի  դոպլեր հետազոտություն
  • Վիրահատություն: Երբեմն կասկածելի դեպքերում պետք է դիմել վիրահատության հիվանդության` ախտորոշման և բուժման նպատակով: Հատկապես ամորձու ֆունկցիայի կորստի վտանգի դեպքում այս միջոցը լավագույնն է: Երբեմն հաջողվում է ոլորված ամորձին ուղղել և այն վերականգնում է իր ֆունկցիան: Այս դեպքում ամորձին ֆիքսվում է փոշտի պատին: Իսկ ամորձու մեռուկի (նեկրոզ)դեպքում այն հեռացվում է:

Հիշել…

  • Ամորձու հանկարծակի սուր ցավերի դեպքում դիմել ուրոլոգի խորհրդատվությանը
  • Ամորձու ոլորման առաջին 6 ժամերի ընթացքում ամորձու ֆունկցիան հնարավոր է պահպանել 90 տոկոսով
  • Ոլորումից 12 ժամա անց, ամորձու ֆունկցիան պահպավնում է 50 տոկոսով
  • Իսկ 24 ժամ անց ամորձու ֆունկցիան կարող է պահպանվել միայն 10 տոկոս դեպքերում
  • Վիրահատությունից հետո մի քանի շաբաթ խորհուրդ չի տրվում ֆիզիկական և սեռական ակտիվություն

Ամորձու ոլորման մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha