Find us on Facebook
TAGS
PSA Sex Ամորձու ոլորում Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում իմպոտենցիա խլամիդիա ծխախոտ կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սերմնաբջիջ սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Ամուսնանա՞լ շաքարային դիաբետով հիվանդ տղամարդու հետ կամ ոչ…

Հարց: Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, որը տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Շաքարային դիաբետ (Diabetes mellitus)

Պատասխան: Շատ դժվար հարց է, որն ունի բժշկական և մարդկային կողմեր: Շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ ունի մի շարք բարդություններ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75 տոկոսի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Հետադարձ սերմնաժայթքումը նույնպես հաճախ է հանդիպում շաքարային դիաբետի ժամանակ և  կարող է բերել տղամարդու անպտղության: Իհարկե գույություն ունեն սեռական ֆունկցիայի խանգարումների համապատասխան բուժում: Շատ կարևոր է նաև հիվանդի գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, նյարդային և անոթային բարդությունների կանխարգելումը, հոգեբանական օգնությունը, էնդոկրինոլոգի և ուրոլոգի բուժական համագործոկցությունը:

Comments are closed.