Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Մեր մասին

1 (2)

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ
Raffi Janesian,M.D., urologist

Մեր մասին

Ուրոլոգիան` բժշկագիտության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է միզուղիների հիվանդությունները, ինչպես նաև տղամարդու սեռական և վերարտադրողական համակարգերը: Ուրոլոգը կատարում է երիկամի, միզածորանի, շագանակագեղձի, միզապարկի, միզուկի, ինչպես նաև առնանդամի և ամորձիների հիվանդությունների բուժական և վիրաբուժական միջամտություններ:

Անպտղությունը, միզուղիների բորբոքումները, սեռավարակները, սեռական ֆունկցիայի խանգարումները, միզաքարային հիվանդությունը, անմիզապահությունը և ուրոլոգիական քաղցկեղը կարևոր մաս են կազմում ուրոլոգիական հիվանդությունների մեջ: Երեխաների ուրոլոգիական հիվանդություններից են` կրիպտորխիզմը, էնուրեզը, միզապարկ-միզածորանային ռեֆլուքսները, սեռական օրգանների բնածին անոմալիաները, ևալն …:

Գոյություն ունեն ուրոլոգիական բաց, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ և ռոբոտային վիրահատական եղանակներ: Էնդո-ուրոլոգիան, դա ուրոլոգիական վիրաբուժության այն ճյուղն է, որի միջոցով կատարվում են “փակ” վիրահատություններ և միջամտություններ : Այս մեթոդով կատարվում են միզուկի, շագանակագեղձի, միզապարկի, միզածորանների, ինչպես նաև երիկամի վիրահատություններ: Այսպիսի վիրահատությունների շարքին են դասվում` միզուկի նեղացումների հատումները, շագանակագեղձի ներմիզուկային մասնատումները ՇՏՈՒՌ, միզապարկի վզիկի հատումները, միզապարկի ուռուցքների մասնատումները, միզածորանի կատետերիզացիաները, միզուղիների քարափշրումը, քարերի հեռացումը ևալն:

Տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության, և մասնավորապես` միզասեռական և վերարտադրողական խնդիրների լուսաբանման կարևորությունը, ինչպես նաև առաջին անգամ այն հայերեն լեզվով մեր հանրության ներկայացնելու ցանկությունը` մեզ մղեց www.urolog.am -ի ստեղծմանը:

                                                                                                                                                                                                                                                     Սիրով`
Ռաֆֆի Հակոբի Ջանեցյան, ուրոլոգ

Օգտագործման պայմանները
Հետադարձ կապ