Որո՞նք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները

2017/07/04

Հարց

 

48 տարեկան կին եմ, վերջին շրջանում ունեմ այնպիսի զգացողություն, որ իմ սեռական ցանկությունը նվազել է ու սեռական կյանքս դարձել անհետաքրքիր ու ձանձրալի: Որո՞նք են պատճառները:
 

Պատասխան

 
Սեռական ցանկության (sexual desire) պակասը կարող է բացատրվել օրգանիզմի տարիքային փոփոխություննրեով: Սակայն այդ փոփոխությունները չպետք է երկարատև և մշտական բացասական ազդեցություն ունենան սեռական կյանքի վրա:

 

Տարիքի հետ կանանց մոտ զարգանում է սեռական դիսֆունկցիա, որի դրսևորումներն են` սեռական ցանկության նվազումը, հեշտոցի չորությունն ու ցավոտ սեռական հարաբերությունը:

 

Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն  ու սնունդը: Սրտային հիվանդություննրը նույնպես ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա:

 

Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման:

 

Սեռական հորմոնները և դաշտանադադը նույնպես կարող են բացասաբար ազդել սեռական ցանկության և լիբիդոյի վրա:

 

Սեռական կյանքն ամենակարևորն է մարդկային հարաբերությունների մեջ: Տարիքը չպետք է ազդեցություն գործի ամուսինների սեռական կյանքի վրա, եթե, իհարկե, կա ցանկություն նրանց մոտ միմյանց օգնելու և հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հանդիպում են իրնեց կյանքի ճանապարհին: Զույգի միմյանց հանդեպ սեռական ցանկությունների և ներքին զգայական պահանջի  բավարարումը մեծ խթան է նրանց հետագա երջանիկ և գոհունակ կյանքի համար: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել աոողջ կենսակերպին, տարիքային հիվանդությունների կանխարգելմանը, հոգեբանական բարդույթների հաղթահարմանը` մարմնի, հոգու և սեռական հարմոնիան պահպանելու համար:

 

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ