Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Հեշտոցային գարդներելա

Հեշտոցային գարդներելա (Gardnerella vaginalis)

Հեշտոցային գարդներելա (Gardnerella vaginalis)

Հեշտոցային գարդներելա (Gardnerella vaginalis)

Հեշտոցային գարդներելան (Gardnerella vaginalis) դա կանանց միզասեռական համակարգի և բակտերիալ հեշտոցաբորբի (Bacterial vaginitis) ամենատարածված միկրոբներից է:

Գարդներ անունով մի գիտնական առաջին անգամ նկարագրել է այս միկրոբը՝ որպես ոչ սպեցիֆիկ հեշտոցոբորբի պատճառ, և հետագայում այն կոչվել է հեղինակի անունով (Gardnerella vaginalis): Այս միկրոբի որպես համանուններ օգտագործվում են նաև՝ Haemophilus vaginalis և Corynebacterium vaginale:

Հեշտոցային գարդներելան համարվում է անշարժ և ֆալուլտատիվ անաերոբ բակտերիա: Հեշտոցաբորբ ունեցող կանանց մոտ 90%-ի մոտ հայտնաբերվում է այս միկրոբը, սակայն միաժամանակ նաև կարող է հայտնաբերվել անախտանիշ կանանց մոտ: Հեշտոցի վատ հոտը (ձկան հոտ) պայմանավորված չէ Gardnerella vaginalis-ի առկայությամբ միայն, այլև ուղեկցող այլ անաերոբ միկրոբներով, որոնք արտադրում են անկայուն ամիններ:

Հեշտոցային գարդներելան (Gardnerella vaginalis) տղամարդկանց մոտ առաջացնում է մի շարք հիվանդություններ, որոնցից ամենատարածվածն է բալանոպոստիտը (balanoposthitis): Գարդներելայով պայմանավորված բալանոպոստիտը համարում են ոչ սպեցիֆիկ հեշտոցաբորբի “տղամարդու ձևը”: Բալանոպոստիտի ախտանիշներից են առնանդամի գլխիկի և թլիփի կարմրածությունը, քորը, վատ հոտը ևայլն:

Այս հարուցիչը կարող է առաջացնել աբակտերիալ ցիստիտ և պրոստատիտ, իսկ երբեմն նույնիսկ՝ սեպսիս, թոքային և հարերիկամային ապսցես:

Կանանց հեշտոցային քսուքի հետազոտման միջոցով կարելի է հայտնաբերել այս հարուցիչը: Իսկ բալանոպոստիտի ժամանակ այս միկրոբը հայտնաբերվում է առնանդամի գլխիկի պսակաձև ակոսի և միզուկի քսուքի մեջ: Gardnerella vaginalis-ը կարող է հայտնաբերվել նաև անախտանիշ տղամարդկանց մոտ մինչև 40% դեպքերում:

Բակտերիալ հեշտոցաբորբի կանխարգելումը կարող է նվազեցնել սեռական ինֆեկցիաների և ՁԻԱՀ-ի հավանականությունը, միաժամանակ կանխում է տղամարդկանց գարդներելիոզը:

Պետք է բուժել սիմպտոմոտիկ տղամարդկանց և կանանց, միաժամանակ չմոռանալով անախտանիշ զուգընկերոջ կանխարգելիչ բուժումը:


Գարդներելայի մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha