Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Հեշտոցաբորբ

Հեշտոցաբորբ (Vaginitis, vulvovaginitis)

Հեշտոցաբորբը դա հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է: Առաջանում է տարբեր տարիքի կանանց մոտ և ունի տարբեր պատճառներ: Նախատրամադրող գործոններն են` ընդհանուր խրոնիկական հիվանդությունները, սեռական և անձնական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, նաև հորմոնալ խանգարումները:

Պատճառներն են` սեռական բորբոքային հիվանդությունները, հեշտոցի վնասվածքները, իջեցումները, մեծ քանակությամբ անտիբիոտիկների օգտագործումը, pH-ի փոփոխությունը, սեղմող ներքնազգեստմերը, քիմիական տարբեր նյութերը: Տարեց կանանց մոտ հեշտոցաբորբի պատճառը ձվարանների ֆունկցիայի խանգարումներն են, որոնք առաջացնում են հեշտոցի լորձաթաղանթը բարակում և կոչվում են ատրոֆիկ հեշտոցաբորբեր: Շաքարային դիաբետը նույնպես համարվում է  սնկային հեշտոցաբորբի նպաստավոր գործոն:

Հարուցիչներն են.-

  • սնկեր
  • բակտերիաներ (գարդնարելա)
  • ստաֆիլոկոկեր
  • աղիքային ցուպիկ
  • միկոպլազմներ
  • գոնոկոկեր
  • խլամիդիա
  • տրիխոմոնասներ

Հիվանդության ախտանշաններն են`

  • հեշտոցից թարախային արտադրություն
  • որովայնի ստորին հատվածի ծանրության զգացողություն
  • քոր և այրոց
  • հեշտոցային վատ հոտ
  • ցավոտ սեռական հարաբերություն

Ախտորոշման համար հարկավոր է կատարել հեշտոցային քսուքի միկրոսկոպիկ քննություն` պարզելու  հարուցչի տեսակը: Ըստ միջազգային դասկարգման հեշտոցաբորբը լինում է սնկային, ատրոֆիկ, բակտերիալ և տրիխոմոնատային: Հետևաբար բուժումը ըստ պատճառի և հարուցիչի` հակաբիոտիկներ, հակասնկեր, մետրոնիդազոլ ևայլն: Խորհուրդ չի տրվում ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ զբաղվել:

Կանխարգելման համար պետք է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին, կղարձակումից հետո մաքրել առաջից` հետ, լողանալուց դուշով հեշտոցը չլվանալ, չորացնել հեշտոցը, անտիբիոտիկների հետ օգտագործել պրոբիոտիկներ, վիտամիններ, հետևել սննդակարգին, խուսափել ստրեսներից:


Հեշտոցաբորբի մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha