Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Կանանց միզուղիների բորբոքումներ

Կանանց միզուղիների բորբոքումներ

(Urinary tract infections in women)

Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)

Կանանց միզուղիների բորբոքումներ          (Urinary tract infections in women)

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց  մոտ: Կանանց մոտ 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն է աղիքային ցուպիկը (E.coli): Կան նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) ևայլն:

ԱՄՆ-ում միզուղիների բորբոքումների կապակցությամբ ստատիստիկ տվյալներով տարեկան կատարվում է.-

  • 7 միլիոն բժշկական խորհրդատվություն
  • 1 միլիոն շտապ օգնության դեպք
  • 100000 հոսպիտալիզացիա

Բակտերիուրիա (Bacteriuria)

Դա նշանակում է բակտերիաների առկայությունը մեզի մեջ: Բակտերիուրիայի դասկարգումն է հետևյալը.-

  • ≥10ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ
  • ≥10ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ
  • ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ

Պատճառներ:

  • Հիգիենա: Ուղիղ աղիքի սխալ մաքրումը՝ հետևից առաջ ուղղությամբ
  • Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանը՝ ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև միզուղիներ: Նաև երբեմն միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
  • Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այս ինֆեկցիաներից են՝ խլամիդիա, ուրեպլազմա, գոնոռեա…:
  • Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը
  • Հղիություն: Հաճախակի կարող են հանդիպել միզուղիների բորբոքումներ հղիոթյան ընթացքում, որոնք երբեմն լինում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), և որոշ դեպքերում նաև բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
  • Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էստրոգեններիանբավարարությամբ:

Դասակարգում:

  • Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներկամ ցիստիտ(cystitis)
  • Ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis)
  • Բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ ոչ (complicated UTI’s or pyelonephritis)
  • Ուրոսեպսիս(urosepsis)
  • Միզուկաբորբ (urethritis)

Ախտանշաններ:

  • Անզուսպ միզարձակման ցանկություն
  • Այրոց
  • Հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն
  • Պղտոր մեզ
  • Արյունամիզություն
  • Մեզից հոտ
  • Կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր
  • Սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (բարդացած ինֆեկցիաների դեպքում)

Բուժում:

Հիմնական բուժումը կատարվում է անտիբիոտիկներով: Շատ կարևոր է խուսափել անտեղի և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման համար: Քանի որ այս դեպքում կարող է զարգանալ անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:

Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:

Լորամիրգ (cranberry)

Լորամիրգ (cranberry)

Կանխարգելում:

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենա (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությաւնոից առաջ և հետո լվացվելը…)
  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը)
  • Սեռական կատից առաջ և հետո միզելը
  • Վիտամին C-ի պարբերական ընդունումը
  • Բամբակյա ներքնազգեստների օգտագործումը (խուսափելու համար խոնավությունից)
  • Լորամրգի (cranberry) օգտագործումը
  • Խուսափել սեռական այն դիրքերից, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել
  • Ջրի բավարար ընդունում օրվա ընթացքում
  • Խուսափել ոչ մասնագիտական մոտեցումից և միզուղիների բորբոքումների հայտնաբերման և բուժման համար՝ ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ