Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Անմիզապահություն

Անմիզապահություն (Urinary incontinence)

Դա մեզը պահելու անկարողությունն է, որով տառապում են շատ հիվանդներ (հատկապես կանայք):

Դասակարգումը:

Ստրեսային անմիզապահություն (Stress Incontinence):

Ստրեսային անմիզապահություն

Ստրեսային անմիզապահություն

Այս անմիզապահության տեսակն առաջանում է ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ: Կոչվում է ստրեսային, սակայն ամենևին կապված չէ ստրեսի հետ, պարզապես առաջանում է հազի, ծիծաղի և ծանրություն բարձրացնելու ժամանակ: Հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Առաջանում է հաճախակի և դժվար ընթացքով ծննադաբերությունների, գիրության, ինչպես նաև փոքր կոնքի վիրահատությունների հետևանքով: Այդ ժամանակ առաջանում են խնդիրներ, ինչպիսին են` միզապարկի փականների, կոնքի հատակի մկանների և անատոմիական այլ խանգարումներ:

Հարկավոր է հիվանդից մանրամասն տեղեկություն ստանալ անմիզապահության աստիճանի, կապվածությունը` առիթի և միզապարկի լցվածության, ժամանակի, տեվողության, դադարեցնլու կարողության, կատարված վիրահատությունների, միզուղիների բորբոքումների, սննդակարգի, դեղորայքի և այլ հիվանդությունների (հատկապես շաքարային դիաբետի) հետ : Պետք է պարզել, թե այդ անմիզապահությունը «մաքուր» ստրեսային է, թե խառը բնույթ է կրում և առաջանում է անզուսպ միզարձակման հետևանքով:

Ախտորոշման համար հարկավոր է կատարել մեզի բակտերիոլոգիական քննություն և ուրոդինամիկ հետազոտություն:

Բուժումը լինում է `պահպանողական և վիրահատական եղանակներով: Շատ կարևոր և արդյունավետ է քաշի իջեցումը գերերի մոտ, ինչպես նաև կոնքի հատակի վարժությունները և էլեկտրական ստիմուլիացիան: Վիրահատական եղանակներց են` Սլինգ գործողությունները (TVT) և հեշտոցի բարձրացումը (opencolposuspension):

“Ստիպողական” անմիզապահություն (Urge Incontinence):

“Ստիպողական” անմիզապահություն (Urge Incontinence):

“Ստիպողական” անմիզապահություն (Urge Incontinence):

Այս անմիզապահությունը հաջորդում է միզարձակման հանկարծակի և անզուսպ ցանկությանը: Համարվում է հիվանդության ախտանշան և ոչ հիվանդություն: Պատճառը` միզապարկի ոչ բնական կծկումներն են, որի հետևանքով խանգարվում է միզուկի փականի կծկումը: Այսպիսի վիճակներ կարող են առաջանալ` շաքարային դիաբետի, ինսուլտի, պարկինսոնյան հիվանդության և ողնուղեղի ախտահարումների ժամանակ:

Ռիսկային գործոններ են համարվում.-

Բուժումը` դեղորայքային, էլեկտրական ստիմուլիացիա և հոգեբանական (վարքային) բուժում:

Նյարդային անմիզապահություն (Neuropathic Incontinence):

Առաջանում է նայարդային ախտահարումների ժամանակ (փականային ատոնիա, միզապարկի գերռեֆլեքսիա):

Գերլցվածության անմիզապահություն (Overflow incontinence):

Առաջանում է միզուղիների խցանումների (շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ, միզապարկի վզիկի կարծրացում, միզուկի նեղացում…) ժամանակ, երբ մեզը հոսում է միզապարկի գերլցվածության և միզելու անկարողության պատճառով: Կարող է լինել նաև մի շարք դեղամիջոցների կողմնակի ազդեցության հետևանք:

 


Անմիզապահության մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha