Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Սուր պիելոնեֆրիտ

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

ախտորոշման և բուժման:

Պատճառները հիմնականում կապված են վերելակ ճանապարհով երիկամի պարենխիմա ինֆեկցիայի ներթափանցման հետ: Աղիքային ցուպիկը համարվում է սուր պիելոնեֆրիտի ամենատարածված հարուցիչը (մոտ 80%): Այլ հարուցիչներից են` Klebsiella, Proteus, Enterobacter, Pseudomans, Seratia, gram-positive bacteria, Streptococcus faecalis, S. aureus…:

Կանանց մոտ այն կարող է զարգանալ ցիստիտի բարդացման հետևանքով: Հղի կանանց մոտ հանդիպում է` մոտ 20-30% դեպքերում, և այն պայմանավորված է չբուժված անախտանիշ բակտերիուրիայով: Իսկ դաշտանադադարային տարիքի կանանց սուր պիելոնեֆրիտի պատճառ է համարվում ատրոֆիկ վագինիտը, որի ժամանակ տեղի է ունենում պաթոգեն միկրոբների աճ` հեշտոցի pH բարձրացման և լակտոբացիլների բացակայության պայմաններում:

Տղամարդկանց մոտ պիելոնեֆրիտը կապված կարող է լինել շագանակագեղձի բորբոքումների, միզուղիների խցանման, երկարատև տեղադրված միզային կատետրի և մեզում ինֆեկցիայի առկայության հետ:

Իսկ երեխաների մոտ հիվանդության պատճառ կարող են լինել նաև միզապարկի-երիկամային ռեֆլյուքսը (մեզի հետհոսք):

Ախտանշաններ:

  • Ստորին միզուղիների ախտանշաններ (դիզուրիա, հաճախամիզություն, անզուսպ միզարձակություն, վերցայլքային ցավեր, արյունամզիություն)
  • Գոտկային ցավեր
  • Ջերմություն (39° և բարձր)
  • Դող և սարսուռ
  • Սրտխառնոց և փսխում

Ախտորոշում:

Անհրաժեշտ է մանրամասն անամնեզ հավաքել հիվանդության պատմության մասին, կատարել օբյեկտիվ, լաբորոտոր (արյան և մեզի ընդհանուր քննություն, մեզի բակտերիոլոգիական քննություն) և գործիքային (սոնոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա…) քննություններ:

Բարդություններ:

  • Սուր երիկամային անբավարարություն (Acute renal failure): Հազվադեպ է, դրան կարող են նպաստել նաև այլ գործոններ, ինչպիսին են` դեղորայքը, հիպովոլեմիան, միզային խցանումը և սեպսիսը:
  • Երիկամի կնճռոտում (Renal scarring): Երեխաների մոտ հանդիպում է մոտ 15% և պայմանավորված է ջերմությամբ ուղեկցվող միզուղիների ինֆեկցիաներով: Ցիստիտը, պիելոնեֆրիտը, կրկնվող միզուղիների ինֆեկցիաները, միզուղիների խցանումը և միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը կարող են բերել երիկամների կնճռոտման` հատկապես ժամանակին չբուժելու դեպքում:
  • Երիկամի թարախակալում (Renal abscess)

    Պիոնեֆրոզ (Pyonephrosis)

    Պիոնեֆրոզ (Pyonephrosis)

  • Հարերիկամային թարախակալում ( perirenal abscess)
  • Սեպսիս (sepsis) : Սեպսիս կարող է զարգանալ հատկապես խրոնիկական երիկամային ախտահարումների և տարեցների մոտ:
  • Սեպտիկ շոկ (Septic shock)
  • Emphysematous pyelonephritis: Երբ օդ է հավաքվում երիկամի պարենխիմայի, ավազանի կամ հարերիկամային բջջանքի մեջ: Մահացությունը բավականին բարձր է (20-80%):
  • Միզուղիների խցանման բարդություններից են` հիդրոնեֆրոզ, պիոնեֆրոզ, ուրոսեպսիս, և xanthogranulomatous pyelonephritis

Բուժում:

  • Հակաբիոտրիկները համարվում են ամենակարևորը պիելոնեֆրիտի բուժման մեջ: Բուժման սկզբում կիրառվում են ներերակային անտիբիոտիկներ, որոնք փոխարինվում են ներքին ընդունման անտիբիոտիկներով:
  • Ներերակային հեղուկներ
  • Վիրահատություն: Կիրառվում է բարդությունների դեպքերում (երիկամի կամ հարերիկամային բջջանքի թարախակալում…)
  • Միզուղիների խցանման ժամանակ անհրաժեշտ է կատարել երիկամի ստենտավորում` ապահովելու համար երիկամներից մեզի հոսքը:

 

Սուր պիելոնեֆրիտի մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha