Find us on Facebook
TAGS
PSA Sex Ամորձու ոլորում Գոնոռեա ալկոհոլ ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բժիշկ-հիվանդ հարաբերություն գիշերամիզություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա իմպոտենցիա խլամիդիա ծխախոտ կանանց սեռական դիսֆունկցիա կրիպտօրխիզմ միզապարկի քաղցկեղ միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուկի նեղացում միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սերմնաժայթքման խանգարումներ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն ցիստիտ ցիստոսկոպիա օրգազմի բացակայություն ֆիմոզ

Սեռական գորտնուկներ

Սեռական գորտնուկներ (Condyloma accuminata)

Սեռական գորտնուկները կամ սրածայր կոնդիլոմաները հանդիպում են սեռական օրգանների և հետանցքի շրջանում: Հարուցիչներն են` մարդու պապիլոմավիրուսի 6 և 11 տիպերը: Համարվում է նաև նախաքաղցկեղային հիվանդություն և կարիք ունի ուշադրության:

Ախտանշաններ:

Սովորաբար գորտնուկները կարող են առաջանալ սեռական հարաբերության հետևանքով, լինում են միայնակ, աստիճանաբար բազմանում և մեծանում են: Տղամարդկանց մոտ գորտնուկները կարող են հայտնվել առնանադամի գլխիկի, պսակաձև ակոսի, թլիփի մակերեսին, ինչպես նաև` փոշտի, հետանցքի և շեքի շրջանում: Իսկ կանանց մոտ գորտուկները տեղակայվում են հեշտոցամուտքի , շեքի և հետանցքի շրջանում: Գորտնուկները ունենում են ծաղկակաղամբի տեսք և ախտահարման տեղում հանդիպում են բորբոքային նշաններ (կարմրություն, ցավ, քոր, հոտ…), երբեմն  նաև արյունահոսում են:

Սրածայր կոնդիլոմա Condyloma acuminata

Սրածայր կոնդիլոմա Condyloma acuminata

Սրածայր կոնդիլոմա:

Ամենահանդիպող ձևն է, գորտնուկները տեղեկայվում են թլիփի ներսային մակերեսին, միզուկի բացվաքի շրջանում, նաև շեքի և աճուկային հատվածում: Կան նաև հանգուցիկային գորտնուկներ, որոնք տեղակայվում են առնանդամի արտաքին մակերեսին` եղջրացող էպիթելի վրա:

Բուժում:

Հարկավոր է մանրակրկիտ զննել հիվանդին, ըստ գորտնուկների տեղակայման, քանակի և մեծության` իրականացնել համապատասխան բուժում: Այսպես, եթե միզուկի արտաքին բացվածքի մեջ է գորտնուկը պետք է այն հեռացնել ու նաև կատարել ուրետրոսկոպիա: Իսկ հետանցքի շրջանում հանդիպման դեպքում պետք է կատարել նաև անոսկոպիա: Գոյություն ունեն քիմիական և էլեկտրական այրման եղանակներ: Քիմիական այրումը կատարվում է քացախաթթվի կամ ազոտական թթվի միջոցով: Իսկ վիրահատական եղանակով հեռացվում են այդ գորտնուկները և այրվում մակերոսները էլեկտրական դանակի օգնությամբ: Կան նաև լազերոթերապիայի և կրիոթերապիայի մեթոդներ: Առնանդամի տարածուն ախտահարումների ժամանակ խորհուրդ է տրվում նաև  թլփատումը:


Սեռական գորտնուկների մասին հարցեր  հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha