Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Շագանակագեղձի քաղցկեղ

Շագանակագեղձի քաղցկեղ (Prostate cancer)

Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, իսկ երկրորդն է քաղցկեղի մահացության տվյալներով: Այն հանդիպում է 40 տարեկանից հետո: Քաղցկեղի պատճառները բազմաթիվ են: Ռիսկի գործոններից են` առաջացած տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերը, ծխախոտը, գիրությունը…: Ուշադրության արժանի է հատկապես ընտանեկան պատմությունը, որի ժամանակ ռիսկային գործոնը կրկնապատկվում է: Առական սեռական հորմոնը` տեստոստերոնը նույնպես ունի ուռուցքային աճը խթանող ազդեցություն: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ սեռավարակները կարող են մեծացնել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Հաստատված տվյալներ չկան սեռական ակտիվության և քաղցկեղային հիվանդության կապի միջև:

Ախտանշանները:

Հիվանդությունը սկզբնական շրջանում կարող է լինել անախտանիշ: Այնուհետև ի հայտ է գալիս շագանակագեղձի պինդ հանգույց, որը կարող է շոշափվել ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով: Առաջանում են նաև դժվարամիզություն, հաճախամիզություն, արյունամիզություն: Այս գանգատները հանդիպում են նաև շագանակագեղձի բարորակ գերաճի ժամանակ, սակայն կարևոր է արյան քննությամբ` շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենը որոշումը արյան մեջ: Այս քննությունը համարվում է ուռուցքային ցուցիչ:

Սկրինինգ քննությունները (screening tests):

Շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ

Շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ

Սկրինինգ քննությունների նպատակն է քաղցկեղի հայտնաբերումը վաղ շրջանում : Այս քննություններով շեղումներ հայտնաբերվելու դեպքում, տվյալ հիվանդի ախտորոշումը համարվում է կասկածելի` մինչև դրա հաստատել պաթոհիստոլոգիական հետազոթյամբ: Այս քննություններն են` շագանակագեղի սպեցիֆիկ անտիգենն (prostate specific antigen (PSA) ու ուղիղաղիքային մատնային քննությունը (digital rectal examination): ՊՍԱ-ի տվյալը չպետք է գերազանցի 4 նգ/մլ-ը: Շագանակագեղձի մեծ ադենոմաների, բորբոքումների, մատնային քննությունից և սերմնաժայթքումից հետո կարող են լինել ՊՍԱ-ի կեղծ դրական պատասխաններ:

Ախտորոշում:

Վերջնական ախտորոշումը կատարվում է ներուղիղաղիքային ուլտրաձայնային բիոպսիայի միջոցով: Բիոպսիան ցուցված է հատկապես բարձր ՊՍԱ-ի և դրական կասկածելի մատնային քննության արդյունքում: Բիոպսիան կատարվում է առանց ցավազրկման, որի ժամանակ շագանակագեղձի յուրաքանչյուր բլթից վերցվում է 6-10 կտոր` հյուսվածքային հետազոտության նպատակով:

Հիվանդության ստադիաները:

Ստադիայի որոշումը միտված է հայտնաբերոլու քաղցկեղի տարածվածության հավանականությունը օրգանիզմում: Այս նպատակով

կատարվում են մի շարք հետազոտություններ, որոնցից են` կրծքավանդակի ռենտգենյան քննությունը, կոմպյուտերային և մագնետոռեզոնանսային տոմոգրաֆիան, և երբեմն նաև ցիստոսկոպիան: Գոյություն ունեն 4 ստադիաներ.-

Շագանակագեղձ քաղցկեղի ստադիաները

Շագանակագեղձ քաղցկեղի ստադիաները

  • 1-ին ստադիա: Երբ քաղցկեղը չի շաշափվում մատնային քննության ժամանակ և այն պատահականորեն հայտնաբերվում է շագանակագեղձի գերաճի ներմիզուկային մասնատման ժամանակ:
  • 2-րդ ստադիա: Քաղցկեղը շոշափվում է մատնային քննության ժամանակ, քաղցկեղի տարածման նշաններ չկան, ՊՍԱ-ը բարձր է, և այն ախտորոշվում է բիոպսիայի միջոցով
  • 3-րդ ստադիա: Քաղցկեղը ախտահարում է հարևան օրգաններ
  • 4-րդ ստադիա: Քաղցկեղը ախտահարում է լիմֆատիկ հանգույցներ և այլ հեռավոր օրգաններ

Բուժման տարբերակները:

Շագանակագեղձի քաղցկեղը լինում է.-

  1. Սահմանափակ օրգանի մեջ (organ-confined)
  2. Տեղային տարածվածության ( locally advanced)
  3. Մետաստատիկ (metastatic)

Օրգան-սահմանափակված և տեղային տարածվածության քաղցկեղի պարագային, ցուցված է վիրահատական, ճառագայթային և հորմոնալ բուժում, կրիոթերապիա, և դրանց համակցումը: Իսկ մետաստատիկ քաղցկեղի ժամանակ` հորմոնալ բուժում և քիմիոթերապիա:

Վիրահատական բուժմամբ կատարվում է շագանակագեղձի արմատական բուժում, երբ հեռացվում է շագանակագեղձը, սերմնաբշտերը, սերմնածորանները: Այս վիրահատության բարդություններց են իմպոտենցիան և անմիզապահությունը, որոնք որոշ դեպքերում կարող են կանխվել վիրահատական մոդիֆիկացիաների շնորհիվ: Այս վիրահատությունը կատարվում է բաց, լապարոսկոպիկ և ռոբոտիկ եղանակներով: