Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Միզապարկի քաղցկեղ

Միզապարկի քաղցկեղ (Bladder Cancer)

Միզապարկը մեզի հավաքման օրգան է, որի մեջ բացվում են երկու միզածորանները, իսկ միզուկի միջոցով մեզը դուրս է բերվում արտաքին աշխարհ:

Քաղցկեղը համարվում է բջիջների հիվանդություն, որի ընթացքում արտադրվում են մեծ քանակությամբ բջիջներ և աճելով վերածվում են ուռուցքի: Բարորակ ուռուցքային բջիջները աճում են, սակայն չեն տարածվում, իսկ չարորակները` տարածվում են: Երբեմն առաջնային ուռուցքային բջիջները ընկնում են արյան կամ ավշային հունի մեջ, և այդ միջոցով ախտահաում են այլ օրգաններ: Այս պարագայում առաջանում են երկրորդային ուռուցքային օջախներ:

Միզապարկի քաղցկեղը տարածված է հատկապես տղամարդկանց մոտ: Ծխախոտը համարվում է ամենահավանական պատճառը:

Միզապարկի քաղցկեղի ախտանշանները:

Արյունամիզությունը ամենահաճախ հանդիպող ախտանշանն է: Այն կարող է լինել մուգ կարմիր երանգավորումից` մինչև բաց վարդագույն: Երբեմն կարող են լինել նաև արյան մակարդուկներ մեզի մեջ, որոնք կարող են խցանել մեզի արտահոսքը և առաջացնել ցավեր: Արյունամիզությոուն կարող է նկատվել մի շարք հիվանդությունների ժամանակ, ինչպիսին են` միզուղիների քարային և բորբոքային հիվանդություննրը, սակայն հարկավոր է հետազոտել հիվանդին ժխտելու համար ուռուցքային հիվանդությունը:

Հետազոտություններ:

Առաջնային քննություններից են` սոնոգրաֆիան, արյան և մեզի ընդհանուր, կրծքավանդակի ռենտգեն քննությունները: Այլ հետազոտություններից են էքսկրետոր ուրոգրաֆիան, որի միջոցով կարելի է հայտնաբերել միզուղիների անոմալիաներն ու ընդհանուր վիճակը: Ցիստոսկոպիան ամենակարևոր քննությունն է, որի միջոցով ուրոլոգը զզնում է միզապարկը (ցիստոսկոպիա) և ուռուցքի հայտնաբերման դեպքում կատարում բիոպսիա: Ցիստոսկոպիան կատարվում է տեղային ցավազրկման, իսկ բիոպսիան` ընդհանուր ցավազրման ներքո: Ի հարկե ուռուցքի հայտնաբերման դեպքում կատարվում են նաև կոմպյուտերային տոմոգրաֆիա, ոսկրային մետաստազների հայտնաբերման համար` ռադիակտիվ հետազոտություն:

Միզապարկի ուռուցքի տեսակները:

Մակերեսային քաղցկեղ (Superficial bladder cancer):

Միզապարկի մակերեսային քաղցկեղ

Միզապարկի մակերեսային քաղցկեղ

Երբ միզապարկի ուռուցքը լորձաթաղանթի և ենթալորձաթաղանթի մակարդակին է լինում, և աճում է դեպի միզապարկի խոռոչ: Շատերին այն ծանոթ է պապիլոմա տերմինով: Այս ուռուցքի բուժման եղանակն է ներմիզուկային մասնատումը, երբ միզուկի միջոցով անցկացվում է հատուկ գործիք, հեռացվում է ուռուցքը և այրվում նրա մակերեսը: Այնուհետև կապված պաթոհիստոլոգիական քննության արդյունքներից ուրոլոգը նշանակում է համապատասխան ներմիզապարկային բուժում (BCG, Doxorubicine, Gemzar…): Հիվանդը մնում է ուրոլոգի հսկողության ներքո և ժամանակ առ ժամանակ կատարվում է ցիստոսկոպիկ քննություն` ուռուցքի հնարավոր կրկնությունը հայտնաբերելու և համապատասխան բուժում ապահովելու համար:

Միզապարկի ներթափանցող քաղցկեղ (Infiltrative bladder cancer):

Ներթափանցող քաղցկեղի բուժման համար կիրառվում են` վիրահատական (միզապարկի արմատական հեռացում), ճառագայթային և քիմիոթերապիայի բուժման եղանակները: Այս բուժման մեթոդները կիրառվում են առանձին կամ համակցված: Դա կախված է հիվանդության աստիճանից, ուռուցքի չափերից, տեղակայումից,

Միզապարկի քաղցկեղի ստադիաները

Միզապարկի քաղցկեղի ստադիաները

հիվանդի տարիքից և ընդհանուր վիճակից: Տղամարդկանց մոտ միզապարկի արմատական հեռացումը ներառում է` միզապարկի, շագանակագեղձի, սերմնաբշտերի, միզածորանների վերջնային հատվածների հեռացումը: Կանանց մոտ, այն ներառում է` միզապարկի, հեշտոցի առաջնային պատի, ֆալոբյան խողովակների, արգանդի և ձվարանների հեռացումը:
Տղամարդկանց մոտ միզապարկի արմատական հեռացումը կարող է բերել սեռական ֆունկցիայի խանգարման: Հետևաբար հիվանդը կարիք ունի տեղեկացված լինելու այդ մասին, ինչպես նաև սեռական առողջությունը վերականգնմանը միտված հետագա հնարավոր բուժական և վիրաբուժական միջամտությունների մասին:

Ճիշտ է, որ միզապարկի արմատական հեռացումը համարվուրմ է ծավալուն վիրահատություն, որի ընթացքում հեռացվում են կոնքի խոռոչի օրգանների մեծ մասը, սակայն այն համարվում է միզապարկի քաղցկեղի բուժման լավագույն տարբերակը:

Միզապարկի Փոխարինումը (Bladder Substitution):

Միզապարկի ամբողջական հեռացման դեպում ստեղծվում է նոր «պահեստարան» մեզի հավագման համար: Այդ «նոր միզապարկը» կարող է պատրաստվել բարակ աղու գալարից, որը կարող է միացվել միզուկին (որի ժամանակ հիվանդը բնականոն միզում է) կամ լինել բերանակցումով մաշկի հետ(որի ժամանակ հիվանդը ինքն է դատարկում մեզը կատետրի օգնությամբ):

Ճառագայթային բժշկություն (Radiotherapy):

Ճառագայթային բուժումը կիրառվում է նախա և հետվիրահատական շրջաններում: Ճառագայթային բուժման դոզավորումն ու ժամկետը որոշում է ռադիոլոգ-օնկոլոգը: Այս բուժումը նույնպես ունի կողմնակի ազդեցություններ, որոնց թվում են.-ընդհանուր հոգնածություն, լուծ, մաշկի կարծրացում և միզապարկի գրգռման նշաններ: Այս երևույթները ունեն ժամանակավոր բնույթ և անցնում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այս բուժումը նույնպես չի կարելի վերջնական համարել, և հիվանդը կարիք ունի պարբերաբար կատարելու ցիստոսկոպիկ քննության:

Քիմիոբուժում (Chemotherapy):

Կիրառվում են ցիտոտոքսիկ դեղորայք, որոնք արյան մեջ ներարկելով սպանում են համապատասխան ախտահարված օրգանի ուռուցքային բջիջները: Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և փսխումները:Կարող են նկատվել նաև մազաթափություն, բերանի խոռոչում խոցեր, սեռական ցանկության պակաս ևալն:

Միզապարկի քացկեղը համարվում է լուրջ հիվանդություն և հետևաբար կարիք կա քննարկու հիվանդի հետ միասին` բուժման համապատասխան տարբերակի ընտրության համար: Հիվանդի իրավունքն է հարցեր տալ բժշկին իր հիվանդության և բուժման մասին:

Ինչ անել:

  • Արյունամիզության ի հայտ գալու դեպքում դիմել ուրոլոգի և կատարել համապատասխան և անհրաժեշտ քննություններ:
  • Դադարեցնել ծխախոտի և մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումը:
  • Ծխախոտը դադարեցնելով դուք կարող եք կասեցնել միզապարկի քաղցկեղի անցումը` մակերեսայինց դեպի խորը ներթափանցող: