Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Ամորձու քաղցկեղ

Ամորձու քաղցկեղ (Testicular Cancer)

Ամորձու քաղցկեղ (Testicular cancer)

Ամորձու քաղցկեղ (Testicular cancer)

Ամորձու քաղցկեղը տարածված հիվանդություն է հատկապես 20-40 տարեկան հասակում: Այն հայտնաբերելու համար, խորուրդ է տրվում տղամարդկանց պարբերաբար շոշոփել իրենց ամորձիները, և ամորձիների պնդացման օջախ հայտնաբերելու պարագայում անհապաղ դիմել ուրոլոգիական խորհրդատվության:

Ամորձու քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն է համարվում կրիպտօրխիզմը (մի վիճակ, երբ ամորձին չի գտնվում փոշտի խոռոչում): Հետևաբար հարկավոր է հատկապես նորոծիններին ժամանակին կատարել ամորձու իջեցումը և ֆիքսումը փոշտի խոռոչում, այլապես մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կան նաև այլ գործոններ, ինչպիսին են` ժառանգական, ինֆեկցիոն, էթնիկ, ամորձու տրավմաները ևայլն:

Ըստ հյուսվածքաբանական դասկարգման ամորձու քաղցկեղի տիպերն են` սեմինոմա և ոչ սեմինոմա: Ամորձու քաղցկեղի այլ տեսակներն են` Լեյդիգի բջջային և Սերտոլի բջջային քաղցկեղները:

Ամորձու քաղցկեղը հատկապես սկզբնական շրջանում կարող է լինել անախտանիշ, բայց հիմնական նշաններն են ամորձու պնդացումը` առանց ցավային ախտանիշի: Որոշ դեպքերում լինում են նաև ամրձու լարվածություն, այտուցվածություն, բութ կամ սուր ցավեր և ջրգողություն: Երբեմն այն հայտնաբերվում է պատահական` հիվանդի, նրա զուգընկերոջ կամ բժշկի կողմից: Սեռաբջջային քաղցկեղը արտադրում է մարդկային գոնատոտրոպ հորմոնը (hCG), որը բերում է կրծքագեղձերի մեծացմանը: Հետևաբար կրծքագեղձերի լարվածությունն ու մեծացումը նույնպես հանդիսանում է ամորձու քաղցկեղի ախտանիշ:

Ամորրձու մետաստատիկ քաղցկեղի 10-25% դեպքերում մինչև հիվանդի առաջնային ուռուցքի ախտորոշումը` կարող են առաջանալ երկրորդային ախտանշաններ, ինչպիսին է` մեջքի ստորին հատվածի ցավերը հետորովայնամզային ավշային հանգույցների ախտահարման հետևանքով: Կարող են լինել նաև թոքային մետաստազներ, և այս դեպքում հիվանդի մոտ կարող է դիտվել հազ, կրքավանդակի ցավեր, շնչարգելություն և արյունախխում:

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել սոնոգրաֆիկ և լաբորոտոր բիոքիմիական քննություններ (AFP, hCG, LDH), ինչպես նաև կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա և որովայնի օրգանների կոմպյուտերային տոմոգրաֆիա:

Ամորձու քաղցկեղի ստադիաներ են.-

  • 1-ին ստադիա: Երբ ուռուցքը գտնվում է ամորձու մեջ
  • 2-րդ ստադիա: Երբ ուռուցքը տարածվում է հետորովայնամզային ավշային համակարգի մեջ
  • 3-րդ ստադիա: Երբ ուռուցքը տարածվում է հեռավոր օրգաններ (թոք, լյարդ…)

Բուժումը ամորձու արմատական հեռացումն է, երբ հեռացվում է` ամորձին, մակամորձին և սերմնալարը մեկ ամբողջությամբ: Ուռուցքի առաջացած ստադիաներում հեռացվում է նաև` հետորովայնամզային լիմֆատիկ հանգույցները: Կիրառվում է նաև քիմիո և ճառագայթային բուժում:

Ամորձու արմատական հեռացում (Radical Orchiectomy)

Ամորձու արմատական հեռացում                                (Radical Orchiectomy)

Հետվիրահատական շրջանում հարկավոր է հիվանդին հսկել, պարբերաբար կատարել կրծքավանդակի ռենտգենաբանական և լաբորատոր (օնկոմարկերներ) քննություններ, ինչպես նաև կոմպյուտերային տոմոգրաֆիա: