Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Ուրեապլազմա

Ուրեապլազմա (Ureaplasma)

Միզուկը՝ միզապարկից մինչեւ արտաքին բացվածք ընկած հատվածն է: Միզուկաբորբ առաջանում է մի շարք վարակների պատճառով: Լինում են գոնոկոկային եւ ոչ գոնոկոկային միզուկաբորբեր: Ոչ գոնոկոկային միզուկաբորբերի եւ քրոնիկ պրոստատիտների ախտածագման մեջ մեծ տեղ է զբաղեցնում ուրեապլազման:Սա, սեռական ճանապարհով թափանցելով միզուկ, առաջացնում է այրոց եւ արտադրություն: Ժամանակի ընթացքում միկրոբը կարող է բարձրանալ դեպի շագանակագեղձ` առաջացնելով քրոնիկ պրոստատիտ: Իսկ հիվանդության ավելի երկար ընթացքի պարագայում՝ ուրեապլազման կարող է ազդել նաեւ տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ուրեապլազման, կպչելով սերմնաբջիջների գլխիկին եւ միջին հատվածին, սահմանափակում է սերմնաբջիջների շարժունակությունը: Որոշ տվյալներով՝ տղամարդկանց չբերության շուրջ 12 տոկոսը բաժին է ընկնում ոչ գոնոկոկային ինֆեկցիաներին եւ հատկապես՝ ուրեապլազմային ուրեատրիտներին եւ պրոստատիտներին: Կանանց մոտ ուրեապլազմայի հետեւանքով կարող են առաջանալ նույնանման գանգատներ. միզելուց՝ այրոցի զգացողություն, հաճախամիզություն եւ անհարմարավետություն: Բայց երբեմն այս հիվանդությունը ընթանում է նաեւ անախտանիշ:

Անհրաժեշտ է ցանկացած պարագայում ախտորոշել հիվանդությունը, քանզի հատկապես երիտասարդների մոտ կարեւոր է ուրեապլազմայի վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը, որը կանխում է հիվանդության քրոնիկ ընթացքի փոխանցումը, հետեւաբար եւ՝ սերմնաբջիջների ախտահարումը: Իսկ զգուշությունը պատահական սեռական հարաբերությունից՝ առողջության պահպանման լավագույն միջոցն է: