Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Շաքարախտ և ուրոլոգիա

Շաքարային դիաբետն ու Ուրոլոգիական հիվանդությունները

(Diabetes and Urologic Problems)

Շաքարյին դիաբետը` ախտահարելով նյարդային վերջույթներն ու անոթները, կարող է բերել և տղամարդկանց և կանանց սեռական խնդիրների առաջացմանը: Նյարդային գրգիռները պատասխանատու են ներքին օրգանների գործունեությանը: Այս նյարդային համակարգը կոչվում է` վեգետատիվ նյարդային համակարգ (Autonomic Nervous System):  Սեռական գրգիռները նույնպես փոխանցվում են վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով բերելով` սեռական օրգանների անոթների լայնացմանն ու հարթ մկանների թուլացմանը: Հետևաբար այս նյարդերի ախտահարումը կարող է խախտել այս նյարդերի հաղոդչականությունը և բերել սեռական ֆունկցիայի խանգարման:

Տղամարդկանց սեռական դիսֆունկիաները շաքարային դիաբետի ժամանակ (Male sexual dysfunction during Diabetes):

Էրեկտիլ դիսֆունկցիա (Erectile Dysfunction):

ED

Էրեկտիլ դիսֆուկցիան բնորոշվում է սեռական հարաբերության ժամանակ արնանդամի ոչ բավարար էրեկցիա ունենալու և այն պահելու անկարողությամբ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75 տոկոսի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Էրեկտիլ դիսֆունկցիայի այլ պատճառներից են` զարկերակային հիպերտենզիան, երիկամային հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, սրտանոթային հիվանդությունները, դեղորայքի կողմնակի ազդեցությունները, հորմոնալ ու հոգեբանական գործոնները:

Հետադարձ սերմնաժայթքում (Retrograde Ejaculation):

Սերմնաժայթքման ժամանակ սերմի հոսքը դեպի միզապարկ կոչվում է հետադարձ սերմնաժայթքում: Առաջանում է փականների ոչ բավարար աշխատանքի պատճառով: Այս վիճակը կարող է բերել տղամարդու անպտղության:  Շաքարային դիաբետը և նյարդային ախտահարումները նույնպես կարող են առաջացնել հետադարձ սերմնաժայթքում:

Կանանց սեռական դիսֆունկիան շաքարային դիաբետի ժամանակ (Female Sexual Dysfunction during Diabetes):

Շաքարային դիաբետով կանանց սեռական խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտություններն ավելի քիչ են, սակայն կան տվյալներ, որոնք վկայում են, որ շաքարային դիաբետով (1-ին տիպ) կանանց մոտ 25%-ի, , իսկ 2-րդ տիպի` 42%-ը տառապում է սեռական խնդիրներով: Այդ սեռական խնդիրներից են.-

  • Հեշտոցի չորություն
  • Ցավոտ սեռական հարաբերություն
  • Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն
  • Սեռական ակտիվության իջեցում կամ բացակայություն

Միզապարկի ախտահարումները շաքարային դիաբետի ժամանակ (Bladder Disorders during Diabetes):

Շաքարային դիապետի ժամանակ միզապարկի ախտահարումների պատճառը նույնպես նյարդային ախտահարումն է: Ավելի հաճախ են հանդիպում հետևյալ ախտահարումները.-

  • Գերակտիվ միզապարկ (Overactive Bladder): Միզապարկի ախտահարված նյարդերը գրգիռներ են ուղարկում ոչ ճիշտ ժամանակին` բերելով միզապարկի մկանների կծկմանն ու մի շարք ախտանշանների առաջացմանը, ինչպիսին են` հաճախամիզությունը, գիշերամիզությունը, հանկարծակի և անզուսպ միզարձակությունը, անմիզապահությունը ևայլն…:
  • Միզային փականների դիսֆունկցիա (Urinary Sphinchter Dysfunction): Միզային փականները (Urinary sphincter) դրանք մկաններ են, որոնք շրջապատում են միզուկը և նրանց գործունեությամբ պայմանավորված է միզապահությունը: Հետևաբար շաքարային դիաբետի ժամանակ նյարդային ախտահարումը բերում է տվյալ փականների մկանային ախտահարմանն ու անմիզապահության առաջացմանը:
  • Միզակապություն (Urine retention): Միզապարկի մկանների ախտահարումը երբեմն նաև թուլացնում է միզապարկի կծկումները բերելով խրոնիկական միզակապության: Իսկ այս վիճակը կարող է առաջացնել երիկամների ախտահարում և “գերլցվածության” անմիզապահություն:

Այս ախտահարումները ախտորոշվում են սոնոգրաֆիկ, ցիստոսկոպիկ, ռենտգենյան և ուրոդինամիկ հետազոտություններով (ուրոֆլոմետրիա, ցիստոտոնոմետրիա): Խրոնիկական միզակապության բուժման համար խորհուրդ է տրվում միզել ժամանակացույցով, կամ կատարել ինքնակատետերիզացիաներ (երբ հիվանդի կողմից միզուկի միջոցով դեպի միզապարկ անցկացվում է միզային կարետր` մեզը արտաբերելու նպատակով), միզարձակումը լիարժեք դատարկելու նպատակով`որովայնի ստորին հատվածի մասաժ, հատուկ վարժություններ, դեղորայքային բուժում ևայլն:.

Միզուղիների ինֆեկցիաներ (Urinary Tract Infections):

Շաքարային դիաբետի ժամանակ մեծանում է միզուղիների ինֆեկցիաների հավանականությունը և՛ տղամարդկաց և՛ կանանց մոտ, քանի որ ախտահարվում է օրգանիզմի իմուն համակարգը` ընդհանրապես ինֆեկցիաների, և մասնավորապես միզուղիների ինֆեկցիաների նկատմամբ: Այլ պատճառներից են` արյան անոթների ախտահարումը, միզապարկի դիսֆունկցիաները և անախտանիշ բակտերիուրիան: Հատկապես վտանգավոր է բարդացած ինֆեկցիաները` երիկամի բորբոքումները (Pyelonephritis): Հետևաբար միզուղիների ինֆեկցիաների բարդացումը կանխելու նպատակով`պետք է ժամանակին հայտնաբերել և բուժել խրոնիկական ինֆեկցիաներն ու անախտանիշ բակտերիուրիան:

Շաքարային դիաբետի և ուրոլոգիական հիվանդությունների ռիսկային գործոնները:

Շաքարային դիապետի ժամանակ ավելանում է սեռական դիսֆունկցիայի և այլ ուրոլոգիական հիվանդությունների հավանականությունը մի շարք ռիսկային գործոնների պատճառով, որոնք են.-

  • Շաքարի բարձր մակարդակը արյան մեջ
  • Խոլեստերոլ
  • Զարկերակային հիպերտենզիա
  • Գիրություն
  • Ծխախոտ
  • Նստակյաց ապրելակերպ
  • Տարիք (40-ից բարձր)

Կանխարգելում:

Շաքարային դիպետով հիվանդների համար շատ կարևոր է .-

  • Հսկել շաքարի և խոլեստորոլի մակարդակը
  • Կարգավորել արյան զարկերակյին ճնշմումը
  • Վարել ակտիվ կենսակերպ
  • Չծխել
  • Ժամանակին կատարել մասնագետի խորհրդատվություն

Ամփոփում:

Շաքարային դիաբետը կարող է առաջացնել մի շարք սեռական և ուրոլոգիական հիվանդություններ, որոնք են.-

  • Տղամարդկանց սեռական խնդիրներ
    • Էրեկտիլ դիսֆունկցիա
    • Հետադարձ սերմնաժայթքում
  • Կանանց սեռական խնդիրներ:
    • Հեշտոցի չորություն և ցավոտ հարաբերություն
    • Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն
    • Սեռական ակտիվության իջեցում կամ բացակայություն
  • Տղմարդկանց և կանանց ուրոլոգիական հիվանդություններ
    • Գերակտիվ միզապարկ, անմիզապահություն և միզակապություն
    • Միզուղիների ինֆեկցիաներ
  • Սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և դեղորայքայը կարող է կանխել շաքարախտով հիվանդների ուրոլոգիական հիվանդությունները


 Շաքարային դիաբետի և ուրոլոգիական հիվանդությունների մասին հարցեր հղելու համար.-

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha