Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդություն (Stone disease)

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդությունը տարածված հիվանդություն է աշխարհում: Որոշ տվյալներով՝ բնակչության մոտ 10 տոկոսը կյանքի ընթացքում ունեցել է երիկամաքարային հիվանդության գոնե մեկ էպիզոդ: Երիկամի քարերը մեզի մեջ առկա կրիստալներից են կազմվում: Դրանք նման են աղի կամ շաքարի կրիստալներին, որոնք առաջանում են խիտ լուծույթի պայմաններում: Այսպես, միզաքարային հիվանդության առաջին եւ հիմնական ախտանշանը ցավն է`երիկամաքարային խիթը: Այն առաջանում է գոտկային շրջանում եւ կարող է ճառագայթել դեպի որովայնի ստորին հատվածներ: Երիկամային խիթի ցավն ունի հանկարծակի սկիզբ եւ ալիքանման ընթացք: Ցավին կարող են ուղեկցել սրտխառնոցն ու փսխումը, արյունամիզությունը, հաճախամիզությունը…:

Ախտորոշման համար կարեւոր են սոնոգրաֆիկ եւ ռենտգենաբանական քննությունները: Բուժման համար պետք է նկատի առնել մի շարք հանգամանքներ: Դրանք են քարի չափը, տեսակը, տեղակայումը, ռենտգենյան ճառագայթների թափանցելիությունը, հիվանդի ախտանիշները, բարձր ջերմության, դողի եւ սարսուռի առկայությունը:

Իսկ բուժման տարբերակներն են՝ դեղորայքային եղանակ, որով հնարավոր է նպաստել քարի արտամիզմանը, նաեւ՝ հսկողություն քարի տեղաշարժի ընթացքին ու հիվանդի վիճակին: Շատ տարածված եղանակ է քարի հեռակա կոտրումը (լիթոտրիպսիա): Հիվանդը լիթոտրիպտորի միջոցով ստանում է հարվածային ալիքներ, որոնք ուղղվում են քարի վրա ու փշրում այն: Այս եղանակով հիվանդը ազատվում է երիկամի քարերից շատ արագ եւ կարճ ժամանակում: Կան նաեւ բուժման էնդոսկոպիկ եւ բաց վիրահատական եղանակներ: Քարի արտամիզումից կամ կոտրումից հետո շատ կարեւոր է նաեւ երիկամի քարի բաղադրությունը պարզելը` համապատասխան դեղորայքային բուժում եւ սննդակարգ նշանակելու, նաեւ՝ հիվանդության կրկնությունից խուսափելու համար:

կալցիում-օքսալատային                            քար

կալցիում-օքսալատային քար

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ միզաքարային հիվանդության բուժման եւ կանխարգելման մեջ, երբ չկան նյութափոխանակության խանգարումներ, անհրաժեշտ է հետեւել մի շարք խորհուրդների: Դրանք են.

  • օրվա նվազագույն ընդունման հեղուկի քանակը 2.5 լիտր
  • կերակրի աղի քանակի սահմափակում (կարմիր մսի չափավոր օգտագործում
  • չափավոր օքսալատային սնունդ ( թեյ, գետնանուշ, ճակնդեղ, սպանախ…)
  • մեծ քանակի ցիտրատների ընդունում (կիտրոն, նարինջ…)
  • զտած շաքարների օգտագործման սահմանափակում
  • ձկան յուղի օգտագործման ավելացում: