Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Գիշերային ակամամիզություն

Գիշերային ակամամիզություն (Enuresis)

Գիշերային ակամամիզություն (Enuresis)

Գիշերային ակամամիզություն (Enuresis)

Գիշերային ակամամիզությունը (էնուրեզ) ակամա գիշերային միզարձակությունն է: Տղաների մոտ կրկնակի անգամ ավելի է հանդիպում այս հիվանդությունը, քան աղջիկների: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 5 տարեկանից բարձր էնուրեզով տառապող երեխաների թիվը շուրջ 7 միլիոն է: Գիշերային ակամամիզության պատճառները բազմազան են, երբեմն նույնիսկ՝ անհայտ: Ըստ ամերիկյան տվյալների, էնուրետիկ երեխաների 80%-ը քնի խանգարում ունի: Այսինքն, երեխայի քունը այնքան խորն է լինում, որ դեպի ուղեղի արթնացման կենտրոն միզապարկի լցվածությունն ու գրգիռները մնում են անպատասխան: Սովորաբար էնուրետիկների միզապարկը ունի նորմալ տարողություն, բայց կծկողունակությունը ավելի մեծ է: Երբեմն երեխայի միզապարկի մկանների աճը համընթաց չի լինում նրա մյուս օրգանների աճին ու զարգացմանը: Հետեւաբար, չի կարողանում մեծ քանակությամբ մեզ պահել իր մեջ ու պատճառ է դառնում գիշերային ակամամիզության: Այս հիվանդությունը նաեւ ժառանգական բնույթ ունի: Պետք է ենթադրել, որ երեխաների մոտ գիշերամիզության դադարման ժամկետը գրեթե միշտ համընկնում է ծնողների մոտ նույնի դադարման ժամկետին: Էնուրեզի պատճառները հոգեբանական պրոբլեմներն են (օրինակ՝ ծնողների ամուսնալուծությունները, մահը, նոր վայր կամ դպրոց տեղափոխվելը…), որոնք ազդում են երեխայի հոգեկան աշխարհի վրա եւ առաջացնում այնպիսի ճնշվածություն ու դժվարություններ, որոնք երեխան չի կարողանում հաղթահարել: Այլ պատճառներից է նաեւ օրգանիզմի հորմոնային պակասորդը: Հակամիզամուղ հորմոնը (ՀՄՀ) արտադրվում է գիշերը եւ նպաստում մեզի քանակության նվազեցմանը: Հետեւաբար, այս հորմոնի պակասը հանգեցնում է մեծ քանակությամբ մեզի արտադրման եւ միզապարկի գերլցման:

Հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննություններ (մեզի ընդհանուր անալիզ, ռենտգեն, շաքար, լաբորատոր քննություններ…), նաեւ պարզել երեխայի հոգեկան ներաշխարհը, նրան հուզող պրոբլեմներն ու դժվարությունները: Բուժման համար օգտակար են միզապարկի տարողությունը մեծացնող վարժանքները, այսինքն՝ միզարձակման հետաձգումը, որի միջոցով էլ հետզհետե մեծանում է միզապարկի ծավալը: Հոգեբանը պետք է օգնի երեխային, որ նա քնած ժամանակ կարողանա պատասխանել միզապարկի լցման եւ միզարձակման ժամանակ իր օրգանիզմի գրգիռներին: Նաեւ պետք է քնի տեւողությունն ու խորությունը քչացնել: Խորհուրդ է տրվում երեկոյան ժամերին սահմանափակել ջրի, նաեւ՝ կարբոնացված եւ կոֆեին պարունակող հեղուկների, ցիտրուսային մրգերի օգտագործումը:

Բուժման համար կիրառվում է զգաստացնող հատուկ (alarm) սարք, որը հիվանդին արթնացնում է միզելու ժամանակ: Ամենակարեւորը, սակայն, ընտանիքի անդամների կողմից երեխայի եւ նրա վիճակի նկատմամբ հարգանքն ու ըմբռնումն է: