Բժիշկը և դեպրեսիան (Physician and Depression)

2017/06/30

Բժիշկների շրջանում ընդհանուր արմամբ քիչ են սիրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները, սակայն զգալիորեն բարձր թիվ են կազմում դեպրեսիաները և ինքնասպանության դեպքերը։ Սխալված չենք լինի ասելով, որ բժիշկները նույնպես չունեն իմունիտետ ամենօրյա խնդիրների և դեպրեսիաների նկատմամբ։ ԱՄՆ֊ում տարեկան մոտ 400 բժիշկ է դիմում ինքնասպանության։ Նրանք հատկապես չբուժված դեպրեսիաների, վթարներից առաջացած հոգեկան խանգարումների, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահումների արդյունք են։

 

Կատարված հետազոտական աշխատաքները հաստատել են, որ դեպրեսիան հանդիպում է տղամարդ բժիշկների 12%֊ի և կին՝ 18%֊ի մոտ։  Բժիշկների մոտ դեպրեսիաները կարող են աննկատ մնալ և մինչև վերջ չբուժվել, քանի որ վերջիններս ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ են փորձում լուծել իրենց խնդիրները։ Սեփական հոգեվիճակի ինքնախտորոշումը շատ բարդ է, հետևաբար բժիշկները հաճախ են սխալվում սեփական հիվանդության ախտորոշման և բուժման հարցում: Իսկ ինչ վերաբերվում է ինքնասպանության մտքերին, ապա յուրաքանչյուր բժիշկ գիտակցում է, որ դա վատ արարք է, սակայն նախընտրում է քողարկել իր հիվանդությունն ու ինքնասպանության մտադրությունը:


Բժիշկների մոտ դեպրեսիաների ախտորոշումն ու բուժումը իսկապես լուրջ խնդիր է: Դեպրեսիայի ժամանակ ինքնագնահատականի իջեցման պատճառով մասնագետի մոտ նկատվում է աշխատունակության անկում և մոտիվացիայի պակաս։

 

Բժշկի դեպրեսիայի ախտանիշներից և  վարքագծի դրսեվորումներից են`

 

  • Նյարդայնություն, գրգռվածություն և միջանձնային կոնֆլիկտներ
  • Շրջապատի հետ մերթ չափազանց մտերմություն և մերթ՝ անհարկի պաշտոնական ” սառը” կեցվածք
  • Մասնագիտական պարտավորությունների մեջ թերացումներ, ուշադրության պակաս և սխալներ
  • Ոչ ռացիոնալ և ռիսկային որոշումներ
  • Բժշկական պարագաների նկատմամբ արհամարհանք (սպիտակ խալաթ, ձեռնոց, դիմակ…)
  • Քնի խանգարումներ (անքնություն կամ քնկոտություն)
  • Սեռական  և անպարկեշտ բնույթի արտահայտություններ
  • Հաճախակի աշխատատեղի փոփոխություն
  • Եւայլն․․․

 

Ինչ վերաբերվում է ինքնասպանություններին, ապա բժիշկների մոտ այս ռիկսը մոտավորապես երկու անգամ ավելի բարձր է, քան բնակչության այլ խմբերի հետ համեմատած: Կին բժիշկները ավելի քիչ են հակված ինքնասպանության փորձ կատարելու, քան մնացած կանայք: Բժիշկների կողմից ինքնասպանության փորձերի մեծ մասը մահվան ելք են ունենում, քանի որ նրանց մեծ մասին հասանելի են մահացու ազդեցության դեղամիջոցները:

 

Փաստ է, որ բժիշկները իրենց դեպրեսիաների կամ  ինքնասպանության մտադրությունների կապակցությամբ հազվադեպ են դիմում իրենց կոլեգաներին՝ պրոֆեսիոնալ օգնության ստանալու նպատակով: Սա պայմանավորված է աշխատանքը կորցնելու, հոգեկան հիվանդության “պիտակից” խուսափելու և խնդրի մասին ուրիշների տեղեկենալու վախով:

 

Հաշվի առնելով նմանատիպ պրոբեմի առկայությունը բժշկական բնագավառում, ապա պետական առողջապահական համակարգում  պետք է կարևորվի նախևառաջ հենց բժիշկների ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները։ Այս միջոցով կարող են նվազել բժիշկների հոգեկան առողջական խնդիրները և կանխվել ողբալի դեպքերը…