Կնոջ առաջին տղամարդը և գենետիկ հետքը

2017/07/03

Հավանաբար շատերը են լսել, որ կնոջ կյանքում իր առաջին տղամարդը ո՛չ միայն մեծ հոգեբանական, այլ նաև գենետիկ մակարդակի վրա է բավականին մեծ հետք թողնում:

 

Ինչո՞ւ է երբեմն կինն ունենում երեխա, որը ջրի երկու կաթիլի պես նման է իր կյանքի առաջին զուգընկերոջը:

 

Ինչու՞ հայրը չի նշմարում իր գծերը որդու մեջ։

 

ինչու՞ է երբեմն երեխան ծնվում` նման չլինելով ոչ հորը և ոչ էլ մորը:

 

Ինչպե՞ ս սա բացատրել։

 

Այս երևույթի բացատրությունը տրվում է «թելեգոնիայի»` կնոջ առաջին զուգընկերոջ վերաբերյալ տեսության միջոցով:

 

Թելեգոնիա (Telegony) բառը բաղկացած է հունարեն երկու բառերից (tele-հեռու, gonos- սերում, առաջացում)։ Թելոգոնիան տեսություն է նախորդ (առաջին) սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցության հավանականության մասին հաջորդող սերունդների ֆենոտիպի վրա, որոնք ծնվում են մեկ այլ սեռական զուգընկերոջից:

 

Թելեգոնիայի երևույթը բավականին ծանոթ է կինոլոգներին և ձիաբույծներին, ովքեր աշխատում են ցեղատեսակի մաքրության պահպանմամբ: Սակայն, արդյո՞ք սա կիրառելի է մարդկանց նկատմամբ: Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդկանց մոտ այս երևույթն անգամ ավելի վառ է արտահայտված, քան կենդանիների դեպքում, քանի որ սեռական ակտերի թիվն ավելի մեծ է, քան կենդանիների մոտ: Գիտականորեն թելեգոնիայի երևույթը հաստատված չէ, սակայն որոշ առանձին դեպքերում այս երևույթն, այնուամենայնիվ, նկատվում է: Որևէ գիտնական դեռ չի կարողացել բացատրել թելեգոնիայի պատճառական կապերը:

 

Այնուամենայնիվ, միանշանակ է, որ յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ունենալ հենց «իր» զավակը, ոչ թե բոլոր այն գենետիկ առանձնահատկությունների միքսը, որն իր կինը ստացել է նախկինում: Այն պնդումը, որ կինը ժառանգում է առաջին զուգընկերոջից գենետիկ տեղեկատվություն, հաստատված չէ, սակայն թելեոլոգիայի մասին իմանալը հետարքրքրական է։

 

Թելեգոնիային հավատալը որևէ բացասական արդյունք չի կարող տալ, ընդհակառակը, կարող է ետ պահել անկանոն սեռական հարաբերություններից և սովորեցնել արժևորել կանանց անմեղությունը:

 

Այս երևույթը նաև անվանում են «գիտություն կուսության մասին», քանի որ այն ստիպում է աղջիկներին առավել կշռադատված մոտենալ սեռական կապերին: Չէ՞ որ թմրամոլի, ալկոհոլամոլի կամ օլիգոֆրենի գենետիկ հետքը կարող է հետագայում վատ անակնկալների բերել ամուսիններին․․․