Սեռական գորտնուկներ (Condyloma Accuminata)

2017/06/27

Սեռական գորտնուկները կամ սրածայր կոնդիլոմաները հանդիպում են սեռական օրգանների և հետանցքի շրջանում: Հարուցիչներն են` մարդու պապիլոմավիրուսի 6 և 11 տիպերը: Համարվում է նաև նախաքաղցկեղային հիվանդություն և կարիք ունի ուշադրության:

 

Ախտանշաններ

 

Սովորաբար, գորտնուկները կարող են առաջանալ սեռական հարաբերության հետևանքով, լինում են միայնակ, որոնք աստիճանաբար բազմանում և մեծանում են: Տղամարդկանց մոտ գորտնուկները կարող են հայտնվել առնանադամի գլխիկի, պսակաձև ակոսի, թլիփի մակերեսին, ինչպես նաև փոշտի, հետանցքի և շեքի շրջանում: Կանանց մոտ գորտուկները տեղակայվում են հեշտոցամուտքի, շեքի և հետանցքի շրջանում: Գորտնուկներն ունենում են ծաղկակաղամբի տեսք և ախտահարման տեղում հանդիպում են բորբոքային նշաններ (կարմրություն, ցավ, քոր, հոտ և այլն), երբեմն նաև արյունահոսում են:

 


Սրածայր կոնդիլոմա

 

Կոնդիլոմայի ամենահանդիպող ձևն է, գորտնուկները տեղեկայվում են թլիփի ներսային մակերեսին, միզուկի բացվաքի շրջանում, նաև շեքի և աճուկային հատվածում: Կան նաև հանգուցիկային գորտնուկներ, որոնք տեղակայվում են առնանդամի արտաքին մակերեսին` եղջրացող էպիթելի վրա:

 

 Սրածայր կոնդիլոմա

 

Բուժում

 

Հարկավոր է մանրակրկիտ զննել հիվանդին, ըստ գորտնուկների տեղակայման, քանակի և մեծության` իրականացնել համապատասխան բուժում: Եթե միզուկի արտաքին բացվածքի մեջ է գորտնուկը, պետք է այն հեռացնել ու նաև կատարել ուրետրոսկոպիա: Հետանցքի շրջանում տեղակայման դեպքում պետք է կատարել նաև անոսկոպիա: Գոյություն ունեն քիմիական և էլեկտրական այրման եղանակներ: Քիմիական այրումը կատարվում է քացախաթթվի կամ ազոտական թթվի միջոցով: Վիրահատական եղանակով հեռացվում են այդ գորտնուկները և մակերեսներն այրվում են էլեկտրական դանակի օգնությամբ: Կան նաև լազերաթերապիայի և կրիոթերապիայի մեթոդներ: Առնանդամի տարածուն ախտահարումների ժամանակ խորհուրդ է տրվում նաև թլփատումը: