Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

2017/07/03

Գիշերային հաճախամիզությունը համարվում է ստորին միզուղիների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (LUTS/BPH) ամենաանհանգստացնող գանգատը ո՛չ միայն հիվանդի, այլև նաև նրա կնոջ համար: Պատճառն այն է, որ գիշերամիզությունը հիմնականում բերում է քնի խանգարման:

 

50-93 տարեկան տղամարդկանց  շրջանում կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ գիշերամիզությունը համարվում է քնի խանգարման հիմնական պատճառը:

 

Քնի խանգարման հետ մեկտեղ, ընկնում է մարդկանց ցերեկային ակտիվությունը, նվազում էներգիան և վատանում ինքնազգացողությունը: Գիշերամիզության ախտանիշով հիվանդները տառապում են քրոնիկական հոգնածությունից և կենտրոնացման դժվարությունից: Վերջիններս կարող են հանգեցնել ճանապարհային և աշխատանքային պատահարների ավելացմանը: Գիշերամիզությունը կարող է բերել նաև սիրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և դեպրեսիայի խորացման:

 

Այսպիսով, շատ մեծ կապ կա գիշերային հաճախամիզության և կյանքի որակի միջև:

 

Հետևաբար, շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ ախտանշանի վրա, հարցաշարերի միջոցով պարզել գիշերամիզության հաճախականությունը, վերլուծել նրա պատճառներն ու ազդեցությունը կյանքի որակի վրա, այնուհետև կազմապերպել հիվանդի սիմպտոմատիկ կամ վիրահատական բուժումը: