Կրիպտօրխիզմ (Cryptorchidism)
Կրիպտօրխիզմը կամ գաղտնամորձությունը համարվում է զարգացման բնածին արատ, երբ ամորձիներից մեկը կամ երկուսը միասին թերզարգացած են կամ չեն իջել ամորձապարկ: Կրիպտորխեզմը լինում է աճուկային և որովայնային:
Սաղմի մոտ ամորձիների ձևավորումը տեղի է ունենում հետորովայնային շրջանում` երիկամների մոտ, այնուհետև իջնում են աճուկային խողովակով մինչև ամորձապարկ: Այս տեղափոխման ընթացքում կարող են մնալ ճանապարհին` որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում, կամ, երբեմն նաև, դուրս գալով հունից, տեղադրվել ցայլքի, ազդրի կամ շեքի մաշկի տակ:
Երկկողմանի կրիպտօրխիզմը տղամարդկանց անպտղության պատճառ կարող է դառնալ:
Կրիպտօրխիզմի բուժումը սկզբնական շրջանում կարող է կրել պահպանողական բնույթ, սակայն ամորձու չիջնելու դեպքում ցուցված է վիրահատական բուժումը: Կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես որովայնային կրիպտօրխիզմին (երբ ամոևձին գտնվում է որովայնի խոռոչում), քանի որ այն կարող է վերածվել քաղցկեղի: