Ամորձու ոլորում (Urgent urology)
2017/06/30
Ամորձու ոլորումն իր առանցքի` սերմնալարի շուրջ, բերում է ամորձու արյան շրջանառության խանգարման, հանկարծակի ցավի և այտուցի: Այն կարող է տեղի ունենալ տրավմայի, ֆիզիկական ակտիվության կամ քնի ժամանակ: Ամորձու ոլորումը կարիք ունի հրատապ վիրահատական միջամտության: Վաղ ախտորոշումն ու վիրահատական միջամտությունը կարող են օգնել ամորձու և նրա ֆունկցիայի պահպանմանը, իսկ ուշացած դեպքերում առաջանում է ամորձու մեռուկ և ենթակա է հեռացման:
Բժշկական դեպք
- Հիվանդի տարիքը. 18 տարեկան
- Գանգատները. 5 օրվա վաղեմության ամորձու ցավ, այտուց և պնդություն,
- չի դիմել ուրոլոգիական խորհրդատվության,
- ընդունվել է կլինիկ`12.06.2013թ. և կատարվել է շտապ վիրահատություն` ամորձու հեռացում:
Ամորձու ոլորում (Testicular torsion)