Բժիշկն ու արձակուրդը…

2017/06/30

Արձակուրդը հանգստանալու և հաճելի ժամանակ անցկացնելու միջոց է բոլոր մարդկանց` առավելապես բժիշկների համար: Սա նաև միջոց է մոռանալու բժշկական գործունեության խնդիրներն ու հոգսերը, և ուշադրություն դարձնելու ընտանեկան, ընկերական ու անձնական կյաքին: Արձակուրդը պետք է պլանավորել ու իրականացնել այնպես, որ համապատասխանի սպասելիքներին: Այլապես թարմ ուժերով արձակուրդից վերադառնալու փոխարեն կարող ես ավելի հոգնած, լարված ու անհանգսիտ վիճակում լինել: Հասկանալի է, որ բժիշների համար կատարյալ հանգիստը երբեմն անիրականանալի կարող է թվալ, քանի որ շատ դժվար է կտրվել բժշկական առօրյայից, պատասխանատվությունից, հիվանդներից, հեռախոսային զանգերից, տարբեր հոգսերից:

 

Իսկ ի՞նչը կօգնի բժշկին իր արձակուրդը լավ կազմակերպելու համար:

 

Նախ, անհրաժեշտ է ավարտել կիսատ գործերը, դուրս գրել հիվանդներին, չպլանավորել նոր խորհրտատվություններ կամ վիրահատություններ, անջատել հեռախոսը, մոռանալ էլեկտրոնային նամակներն ու ֆեյսբուքը, կազմակարպել ակտիվ հանգիստ, երբեմն նաև չափավոր խմել, կատարել թուլանալու վարժություններ (մեդիտացիա, Տաիցի և այլն): Մի խոսքով, մոռանալ բժշկությունը և ապրել որպես ազատ ու անկաշկանդ մարդ:

 

Առողջությունը մեծ բարիք է, և դրա կարիքը ունեն նաև բժիշկները: