Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է

2018/03/05

Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի  լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն:


Intelligence ամսագրում հրպարակված հետազոտության արդյունքները հիմնված են 425 ամերիկյան զինվորների տվյալների վրա, ովքեր 1985 թ. տրամադրել էին իրենց սերմնահեղուկի նմուշները և ինտելեկտուալ թեստ էին անցել:


Այն ժամանակ գիտնականները փորձում էին պարզել, թե ինչպես է Վիետնամի պատերազմը ազդել զինծառայողների վրա: Սակայն 20 տարի հետո փորձագետները կարողացան ստացված տվյալներից մի փոքր այլ բնագավառին վերաբերող եզրակացություններ անել:


Պարզվում է, որ անկախ տարիքից և կենսակերպից, առավել բարձր ինտելեկտուալ ցուցանիշներով տղամարդկանց սերմնահեղուկն օժտված է լավագույն որակով` ըստ երեք հիմնական չափանիշների. դրանք են՝ սպերմատոզոիդների քանակը, նրանց կոնցենտրացիան և շարժունակությունը:


Նախկինում գիտնականները համարում էին, որ ինտելեկտի և վերարտադրման ունակության միջև միակ կապը կենսակերպն է, որն ունի այս կամ այն մարդը:

Այսպիսով, զարգացած ինտելեկտով մարդիկ ավելի քիչ են հակված ծխելուն և խմելուն, և, հետևաբար, առավել որակյալ սերմնահեղուկ կունենան:


Սակայն նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ տվյալ դեպքում իրենց հաջողվել է ապացուցել վնասակար սովորությունների և սերմնահեղուկի որակի միջև ուղղակի կապի բացակայությունը:


Զարգացման սկզբունքները


Գիտնականները չեն բացառում, որ «ամուր» գեներով մարդիկ, ամեն դեպքում, հակված են առողջ կենսակերպին և բնության կողմից օժտված են ո՛չ միայն խելքով, այլ նաև ֆիզիկական բարեկեցությամբ:


Այստեղ կարող է աշխատել նաև հակառակ սկզբունքը. ինտելեկտի աշխատանքի ցանկացած խանգարում կարող է վնասել նաև վերարտադրողական ֆունկցիան:


Փորձագետները ենթադրում են, որ այդպիսի օրինաչափությունների պատճառը թաքնված է մարդու օրգանիզմի զարգացման սկզբունքներում:


«Ինտելեկտուալ զարգացման և սերմնահեղուկի որակի միջև վիճակագրորեն կարևոր կապի հաստատումը, հավանաբար, վկայում է գլխուղեղի և ամորձիների համատեղ զարգացման մասին, երբ տղամարդը դեռևս գտնվում է մայրական արգանդում, - համարում է Շեֆիլդի համալսարանի գիտնական Ալան Փեյսին: – Հենց այդ փաստով է բացատրվում, թե ինչպես են դրանք աշխատում կյանքի ընթացքում:  Չի կարելի պնդել, որ սուդոկի գուշակումը («Չի կարելի պնդել, որ սուդոկի սանդղակով լուծումը կարող է որևէ կերպ ավելացնել սերմնահեղուկի քանակը») 


Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են, որ իրենց կողմից հայտնաբերված օրինաչափությունը, թեև վիճակագրորեն նշանակալի է, սակայն ցայտուն չի արտահայտված:


Աղբյուր. news.bbc.co.uk