Find us on Facebook
TAGS
PSA Sex Ամորձու ոլորում Գոնոռեա ալկոհոլ ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիշերամիզություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա իմպոտենցիա խլամիդիա ծխախոտ կանանց սեռական դիսֆունկցիա կրիպտօրխիզմ միզապարկի քաղցկեղ միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուկի նեղացում միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սերմնաժայթքման խանգարումներ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն ցիստիտ ցիստոսկոպիա օրգազմի բացակայություն ֆիմոզ

Էնուրեզը՝ որպես հոգեբանական դրսևորում

Էնուրեզը՝ որպես հոգեբանական դրսևորում

էնուրեզ (enuresis)

էնուրեզ (enuresis)

Գիշերային ակամամիզություն կամ էնուրեզ (enuresis) դա ակամա գիշերային միզարձակությունն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 5 տարեկանից բարձր էնուրեզով տառապող երեխաների թիվը շուրջ 7 միլիոն է: Գիշերային ակամամիզության և դրա բուժման մասին , զրուցեցինք Ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

-Արդյո՞ք կարող ենք ասել, որ էնուրեզը կամ ինչպես ընդունված է ասել գիշերային ակամամիզությունը հիվանդություն է:

-Այո կարող ենք ասել, որ հիվանդություն է, սակայն անհայտ պատճառների հիվանդություն: Հիմնականում ընդունված է ասել, որ այն ժառանգական բնույթ է կրում: Որպես այդպիսին էնուրեզը այդքան էլ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է այն մեծ առնչություն ունի երեխայի հոգեկան ներաշխարհի հետ: Ուշադրության պակասը, ընտանեկան խնդիրները, անհավասար ու խտրական վերաբերմունքը երեխաների նկատմամբ կարող են գիշերային ակամամիզության պատճառներ լինել: Իհարկե պետք է հաշվի առնել նաև որոշ սննդնի օգտագործումը, հեղուկի չարաշահումը և այլ հանգամանքներ, սակայն կրկին պետք նշեմ, որ էնուրեզի հստակ պատճառներ գոյություն չունեն: Էնուրեզը նորմալ կարելի է համարել մինչև 6 տարեկանը, սակայն լինում են նաև դեպքեր, երբ հանդիպում է ավելի բարձր տարիքում:

-Ճիշտ է ՞արդյոք, որ տղաների մոտ ավելի հաճախ է նկատվում գիշերամիզություն, քան աղջիկների:

-Պետք է ասել, որ կոնկրետ այդպիսի հստակ տարբերակում չկա: Գիշերամիզությունը հիմնականում կարող է հանդիպել և տղամների և աղջիկների մոտ, և այն մեծ մասամբ կապված է ժառանգական գործոնի հետ:

-Գիշերամիզությունը արդյո՞ք ուղեղի ֆունկցիոնալ խանգարման հետ կարող է առնչություն ունենալ:

-Միանշանակ ոչ, այն ուղեղի ֆունկցիոնալ խանգարման հետ առհասարական կապված չէ: Շատ դժվար է պատճառի հայտնաբերումը: Հետևաբար անհրաժեշտ է երեխայի հիվանդության մանրամասն տեղեկություն քաղել ծնողներից, կատարել մի շարք քննություններ և երբեմն նույնիսկ՝ իմպերատիվ բուժում և հսկողություն:

-Ինչպիսի ՞ բուժում անհրաժեշտ է հիվանդին:

-Իհարկե այս պրոբլեմը ունի իր լուծումը: Որոշ դեպքերում բուժման ճանապարհը երկար է, սակայն միանշանակ ձեռքերը ծալած պետք չի նստել: Նախ պետք է իմանալ էնուրետիկ երեխայի “թաց” և “չոր” օրերի մասին, ակամամիզության հավանական պատճառի կամ առիթի մասին: Պետք է կատարել շաքարի, արյան և մեզի քննություններ, նաև ուրոդինամիկ հետազոտություններ: Քանի որ էնուրեզը ունի հոգեբանական նշանակություն, հետևաբար պետք է գնահատել երեխայի հոգեբանական վիճակը: Բուժման համար կարևոր է զարգացնել երեխաների մոտ գիշերը զարթնելու ռեֆլեքսը; Նախ դա պետք է անել ծնողների օգնությամբ, այնուհետև ինքնուրույն: Պետք է երեխային տալ հոգեբանական աջակցություն: Բուժումը իրականացվում է նաև դեղորայքի միջոցով: Այսպիսի համալիր մոտեցումը կարող է նպաստել եթե ոչ հիվանդության լիակատար առողջացմանը կարճ ժամանակամիջոցում, գոնե “թաց” օրերի նվազեցմանն ու հույսի արթնացմանը ծնողների մոտ:

Մեզ հետ զրուցում ՝ ուրոլոգ Ռ. Ջանեցյանը հաստատեց, որ երեխայի նկատմամբ ծնողի հարգանքը, սերը և անաչառությունը այս խնդրի լուծումներից են:

Զրույցը վարեց և պատրաստեց՝
Մարիամ Հովունի

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis) : Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որը խիստ ուշադրություն է պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և ի վերջո , որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

-Ինչ ՞ է իրենից ներկայացնում “ֆիմոզ” հիվանդությունը:

ֆիմոզը (phimosis)

ֆիմոզ (phimosis)

-Ֆիմոզը` առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը ,երբ առնանդամի գլխիկը ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է `բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսյալ մեծամասմաբ ունենում են “կեղծ” ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ “իսկական” ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց ցանկալի է,որ երեխային զզնի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժները այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

-Նշեցիք “իսկական ֆիմոզ” արտահայտությունը, ի՞նչ  է այն իրենից ներկայացնում:

-Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում,կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում ժամանակի ընթացքում զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

-Տնային պայմաններում կարելի՞ է խնդրի դեմն առնել:

-Այո, եթե իհարկե խոսքը վերաբերվում է երեխաներին, պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, ապա բարդությունը հասնում է որոշակի ասատիճանի և բժշկանան միջամտությունը անխուսափելի է դառնում:

-Երկարատև բուժում է պահանջում հիվանդությունը , թե՞ ոչ:

-Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում, պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որի ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:

-Ասում են,եթե տղամարդու մոտ գույություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

-Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածները ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ ` Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.
Երեխաների դեպքում:
• Նախ, ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության ` ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփը առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին
Մեծերի դեպքում:
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունի

Ամորձիների ինքնազննում (Testicular self-examination)

Ամորձիների ինքնազննում (Testicular self-examination)

Ամորձիների ինքնազննում (testicular self-examination)

Ամորձիների ինքնազննում                    (testicular self-examination)

Ամորձիների ինքնազննումը (testicular self-examination) հեշտ միջոց է հայտնաբերելու այն պնդացումներն ու կարծրացումները, որոնք կարող են ամորձու քաղցկեղի (testicular cancer) առաջին ախտանշանը լինել:

Ամորձու քաղցկեղը ավելի հաճախ բնորոշ է երիտասարդ տարիքին (15-40տ.): Շատ կարևոր է այս քննությունը կատարել պարբերաբար (ամիսը մեկ անգամ), կարծիք կազմելու սեփական օրգանների չափի և կառուցվածքի մասին, ինչպես նաև  հետագայում իհայտ եկած փոփոխությունները նկատելու համար:

Ամորձիների ինքնազննման համար կարևոր է ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների վրա, որոնցից են.-

  • Այս քննությունը նախընտրելի է կատարել լոգանքի ժամանակ կամ նրանից անմիջապես հետո, քանի որ այդ ընթացքում փոշտի մաշկը թուլացած վիճակում է լինում, ինչը հեշտացնում է շոշափումը:
  • Ամեն մի ամորձու ստուգումը կատարել առանձին: Յուրաքանչյուր ամորձու շոշափումը պետք է կատարել երկու ձեռքերով, տեղադրելով բութ մատը ամորձու վերևի հատվածում, իսկ ցուցամատն ու միջնեմատը ներքևից, այնուհետև պտտացել այն մատների միջև:
  • Պետք է շոշափել մակամորձին (epididimytis), որը գտնվում է ամորձու հետին մակերեսի վերևի հատվածում և ունի փափուկ կառուցվածք և դժվար է սեղմվում մատների միջև:
  • Սովորաբար աջ ամոձին ու ավելի ցածր տեղադրություն քան՝ ձախը:
  • Շոշափելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ամորձու առաջակողմնային մակերեսներին փոքր պնդացումների առկայության վրա:
  • Ամորձու շոշափման ժամանակ որևե գոյացության կամ ցավի առկայության դեպքում պետք է դիմել ուրոլոգիական խորհրդատավության:
  • Ամորձու քաղցկեղի վաղ հայտնաբերումը կանխում է հիվանդության հետագա բարդությունները:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

 

Շագանակագեղձի առողջություն (prostate health)

Շագանակագեղձի առողջություն (prostate health)

Շագանակագեղձի (prostate) առողջության սպառնացող ախտանշաններն են.-

Շագանակագեղձի առողջություն (prostate health)

Շագանակագեղձի առողջություն     (prostate health)

  • Հաճախամիզություն
  • Դժվարամիզություն
  • Ցավոտ միզարձակություն
  • Արյունամիզություն
  • Հեմատոսպերմիա (արյուն սերմի մեջ)
  • Միզարձակման ընդհատում
  • Էրեկցիայի խանգարում կամ դժվարացում
  • Ցավոտ էրեկցիա
  • Հաճախակի ցավեր՝ մեջքի ստորին հատվածներում, վերցայլքային կամ շեքի շրջաններում

Վերոնշյալ ախտանաշանները կարող են հանդիպել շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ: Այդ հիվանդություններն են՝

Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա

Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա

Սեռական առողջությունն ու գոհունակությունը ունեն մեծ կարևորություն մարդու առողջության և կյանքի որակի համար: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բնորոշմամբ՝ «սեռական կյանքը հանդիսանում է մարդու գոյատևման առանցքը»:

Վաղաժամ սերմնաժայթքում (premature ejaculation)

Վաղաժամ սերմնաժայթքում (premature ejaculation)

Վաղաժամ սերմնաժայթքումը (premature ejaculation) մեծ տեղ է զբաղեցնում տղամարդու սեռական խնդիրների շարքում: Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Premature ejaculation) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

Վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց բնորոշ է` ամոթխածությունը, դյուրագրգռությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը ևայլն:

Տղամարդու սեռական խանգարումները, մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքումը կարող է բերել կանանց սեռական անգոհունակության, բացասական ազդելով՝ սեռական ցանկության, գրգռվածությանն և օրգազմի վրա:

ՎՍ զույգերի միջև առաջանում են՝ զայրույթի, ճնշվածության և անհանդուրժողության զգացումներ: Այս ամենը կարող է հանգեցնել՝ ոչ կայուն հարաբերությունների, կոնֆլիկների և նունիսկ ամուսնալուծության:

Ինչպե՞ս են կանայք վերաբերում իրենց զուգընկերների վաղաժամ սերմնաժայթքմանը:

Երիտասարդ և անփորձ կանայք, սկզբնական շրջանում սովորաբար ընդունում են այս փաստը, քանի որ զուգընկերների երկրորդ կամ երրորդ սեռական ակտի միջոցով ամեն դեպքում հաջողվում է համեմատաբար երկարատև հարաբերություն ունենալ ու հասնել օրգազմի: Հակառակ դեպքում նրանք նույնպես կարող են անբավարար լինել և աստիճանաբար կորցնել՝ սեռական ցանկությունն ու հետաքրքրությունը:

Միջին տարիքում, սովորաբար կանայք խուսափում են այս խնդրի արծարծումից՝ զուգընկերոջ ցավ կամ զայրույթ չպատճառելու և ընտանեկան անդորրը պահպանելու համար: Բայց սա վերաբերում է հատկապես սեռական խնդիրներ ունեցող կամ ոչ սեքսուալ կանանց: Մնացած դեպքերում կանայք փորձում են վաղաժամ սերմնաժայթքման հարցը բարձրացնել ու լուծումներ գտնել:

Իսկ փորձառու կանայք, որոնց համար սեքսը շատ հաճելի է և ունի մեծ նշանակություն, նրանք չեն ընդունում տղամարդու տվյալ խանգարումը: Այս պարագայում՝ սերը, սոցիալական դիրքը, կարիերան, փողը, հովանավորչությունը և երեխաները կարող են զսպել նմանօրինակ կանանց սեռական ցանկությունները: Սակայն վաղ թե ուշ նրանք կփորձեն հաղթահարել այս պրոբլեմը, և նույնիսկ իրենց սեռական կարիքները բավարարելու համար կարող են դիմել այլ միջոցների …:

Իսկ հետդաշտանադադարային տարիքի կանանց համար, որոնք տառապում են հորմոնային անբավարարությամբ (որին բնորոշ է՝ հեշտոցի չորությունը, սեռական ցանկության և գրգռվածության իջեցումը), ապա այս դեպքում նրանց հաճախ ուրախացնում է ամուսնու վաղաժամ սերմնաժայթքումը, քանի որ ազատվում են տանջալից ու ցավոտ հարաբերությունից:

Ինչո՞ւ են կանայք կարևորում սերմնաժայթքման խանգարումը:

Մեծ մասամբ կանայք կարևորում են տղամարդու սեռական ու հատկապես սերմնաժայթքման կոնտրոլի կարողությունը: Հետևաբար նրանք անհանգստանում են վաղաժամ սերմնաժայթքման առկայության դեպքում:

Հետազոտությունների արդյունքում պարզել են կնոջ վերոնշյալ անհանգստության պատճառները.-
• Զուգընկերոջ ուշադրության պակաս՝ կնոջ սեռական կարիքների նկատմամբ (48%)
• Պենետրացիայի և սերմնաժայթքման միջև կարճ ժամանակահատվածը(40%)
• Սերմնաժայթքման կոնտրոլի բացակայությունը (24%)
• Զուգընկերոջ լարվածությունը (20%)
• Այլ (16%)

Ինչպիսի՞ն է կնոջ վերաբերմունքը սեռական ֆունկցիային:

Գիտական հարցումների արդյունքում՝ կանանց մոտ 78%-ը տառապում է սեռական ցանկության իջեցումից և սեռական անբավարարությունից: Այս խմբի կանանց մոտ 80%-ը հաստատել են, որ նրանք ձեռք են բերել այս խնդիրները վաղաժամ սերմնաժայթքմամբ տառապող իրենց զուգընկերների հետ հարաբերության ընթացքում, 64%-ը՝ հարաբերության սկզբում, և 36%-ը՝ նախօրոք:

Կանանց 70%-ը կարևորել է սեքսի մեջ՝ ոչ միապաղաղությունը, հաճելիությունն ու “նորարությունները”, 50%-ը՝ սեքսի տեվողությունը: Սեռական ակտի տեվողության մասին հաստատուն տվյալներ չկան: Միջին տեվողությունը կազմում է 20-25 րոպե: Իսկ, թե ինչո¬՞ւ են կանայք կարևորում սեքսի տեվողությունը հարցին, նրանց մոտ 60%-ը պատասխանել է, որ ժամանակը կարևոր է օրգազմի հասնելու, իսկ 60%-ը՝ հաստատել է, որ ժամանակը կարևոր է մտերմիկ հարաբերություն ստեղծելու համար:

Այս հարցման մասնակից կանանց՝ 3%-ը ընդհանրապես օրգազմ չի ունեցել, 7%-ը՝ դժվարացել է ունենալ հարաբերության ժամանակ, և 5%-ը՝ տվյալ զուգընկերոջ հետ:

Ամփոփում:

Շատ հաճախ կանայք ընդունում են իրենց ամուսինների վաղաժամ սերմնաժայթքման փաստը: Սակայն ամուսնական հարաբերության խզման հիմնական պատճառը ավելի հաճախ կապված է տղամարդու կողմից կնոջ սեռական կարիքների նկատմամբ անտարբերության և անտեսման հետ:

Շատ կարևոր է տղամարդու տեղեկատվությունը՝ կնոջ սեռական կյանքի, ցանկության, ֆունկցիայի, ակնկալիքների, ինչպես նաև սերմնաժայթքման կարգավորման կարևորության մասին: Իսկ կնոջ համար կարևոր է տղամարդու սերմնաժայթքման խնդիրների վերհանումը, զուգընկերոջ բժշկի դիմելու քաջալերումն ու հուսադրումը:

Քանի որ տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման և կնոջ սեռական անբավարարության միջև կա ուղիղ համեմատական կապ, ապա շատ կարևոր է կնոջ ընդգրկել տղամարդու սերմնաժայթքման խնդիրների բացահայտման և բուժման մեջ: Փաստ է, որ այդ կանանց մեծ մասը կարող են ձեռք բերել նաև սեռական խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, ներքին հարմոնիայի, կյանքի որակի, ընդհանուր և սեռական գոհունակության վրա: Հետևաբար միաժամանակ համալիր մոտեցում պետք է ցուցաբերել և՛ տղամարդու սերմնաժայթքման և՛ կանանց սեռական խնդրիներին:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Այս նյութը կարող եք ունկնդրել՝ http://lratvakan.am/?p=40799

 

Ռադիոառողջարան: Տղամարդկանց «երկրորդ սիրտը»

Ռադիոառողջարան (FM106.5): Առողջ տղամարդը ամուր  հայրենիքի գրավականն է: Մենք կարևորում ենք մեր տղամարդկանց առողջությունն ու Ուրուլոգիայի կենտրոնի ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանի օգնությամբ բացահայտում առողջ տղամարդ ունենալու գաղտնիքները:

Ռադիոառողջարան (05.06.2014): Տղամարդկանց «Երկրորդ սիրտը»

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ…

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ…

Վերջերս, մի տղամարդ դիմեց ինձ շատ տարօրինակ գանգատով.

-Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

սեքսը և փռշտոցը (sex & sneezing)

սեքսը և փռշտոցը (sex & sneezing)

Իսկապես ինձ համար էլ զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունը ունի մոտ 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես և բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ ևայլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մի մասը:

Վերլուծելով այս երևույթը, տեղեկացա, որ սեռական հարաբերության ժամանակ փռշտոցը կարող է առաջանալ տղամարդկանց և կանանց՝ սեռական ցանկության, գրգռման, հարաբերության և օրգազմի ժամանակ: Այն կախված չէ քթի արտաքին գրգիռների կամ ալերգենների հետ, և կարող է առաջանալ սեռական հարաբերության որևե փուլում:

Այս երևույթի պատճառը հիմնականում կապված է վեգետատաիվ նյարդային համակարգի հետ, և հավանաբար առաջանում է տարբեր գրգիռների փոխանցման ժամանակ՝ նրանց խաչվելու հետևանքով: Այլ պատճառ կարող է դիտվել այն, որ էրեկտիլ հյուսվածքի առկայությունը քթում կարող է բերել նրանց գրգռման ու փռշտոցի առաջացմանը:

Այսպիսով, այս երևույթի բացատրությունը վերջնականապես պարզ չէ, հետևաբար՝ բուժումը կամ կանխարգելումը նույնպես: Մնում է միայն մեկ լուծում ՝ փռշտալ, փռշտալ մինչև վերջ…:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

 

Ռաֆֆի Ջանեցյանի հարցազրույցը “տղամարդու առողջության պահպանում” թեմայով…

Որո՞նք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները:

Հարց: 48 տարեկան կին եմ, վերջին շրջանում ունեմ այնպիսի զգացողություն, որ իմ սեռական ցանկությունը նվազել է ու սեռական կյանքս դարձել` անհետաքրքիր ու ձանձրալի: Որո՞նք են պատճառները:

Պատասխան:

Կնոջ սեռական ցանկություն (female sexual drive)

Կնոջ սեռական ցանկություն              (female sexual drive)

Սեռական ցանկության (sexual desire) պակասը կարող է բացատրվել օրգանիզմի տարիքային փոփոխություննրեով: Սակայն այդ փոփոխությունները չպետք է երկարատև և մշտական բացասական ազդեցություն ունենան սեռական կյանքի վրա:

Տարիքի առաջացումը կարող է բերել կանանց սեռական դիսֆունկցիայի առաջացմանը, որի դրսեվորումներն են` սեռական ցանկության նվազումը, հեշտոցի չորությունն ու ցավոտ սեռական հարաբերությունը:

Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն  ու սնունդը: Սրտային հիվանդություննրը ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա:

Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման:

Սեռական հորմոնները և դաշտանադադը նույնպես կարող են բացասական ազդել սեռական ցանկության և լիբիդոյի վրա:

Սեռական կյանքը ամենակարևորն է մարդկային հարաբերությունների մեջ: Տարիքը չպետք է ազդեցություն գործի ամուսինների սեռական կյանքի վրա, եթե իհարկե կա ցանկություն նրանց մոտ իրար օգնելու և հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հանդիպում են իրնեց կյանքի ճանապարհին: Զույքի միմիանց հանդեպ սեռական ցանկությունների և ներքին զգացական պահանջի  բավարարումը մեծ խթան է հանդիսանում նրանց հետագա երջանիկ և գոհունակ կյանքի համար: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել աոողջ կենսակերպին, տարիքային հիվանդությունների կանխարգելմանը, հոգեբանական բարդույթների հաղթահարմանը` մարմնի, հոգու և սեռական հարմոնիան պահպանելու համար:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

Գիշերամիզությունը և կյանքի որակը

(Nocturia & Quality of Life)

Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

Գիշերամիզությունը և կյանքի որակը (Nocturia & Quality of Life)

Գիշերային հաճախամիզությունը համարվում է ստորին միզուղիների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (LUTS/BPH) ամենաանհանգստացնող գանգատը ոչ միայն հիվանդի, այլև նրա կնոջ համար: Պատճառը այն է, որ գիշերամիզությունը հիմնականում բերում է քնի խանգարման:

Կատարված հարցումների համաձայն, 50-93 տարեկան տղամարդկանց  շրջանում պարզվել է, որ գիշերամիզությունը համարվում է քնի խանգարման հիմնական պատճառը:

Քնի խանգարման հետ մեկտեղ, ընկնում է մարդկանց ցերեկային ակտիվությունը, նվազում էներգիան և վատանում ինքնազգացողությունը: Գիշերամիզությամբ հիվանդները տառապում են խրոնիկական հոգնածությունից և կենտրոնացման դժվարությունից: Վերջիններս կարող են հանգեցնել ճանապարհային և աշխատանքային պատահարների ավելացմանը: Գիշերամիզությունը կարող է բերել նաև սիրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և դեպրեսիայի խորացմանը:

Այսպիսով շատ մեծ կապ կա գիշերային հաճախամիզության և կյանքի որակի միջև:

Հետևաբար շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ ախտանշանի վրա, հարցաշարերի միջոցով պարզել գիշերամիզության հաճախականությունը, վերլուծել նրա պատճառներն ու ազդեցությունը կյանքի որակի վրա: Այնուհետև կազմապերպել հիվանդի սիմպտոմատիկ կամ վիրահատական բուժումը: